Թուրքական «բայրաքթարներն» են սպանել մեր տղաներին․ պանթուրքիզմից վտանգավոր թրքահպատակ հայն է․ Շարմազանով
Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ թրքահպատակ հայն է։ Հայաստանի գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը․
«Թուրքիան է ժխտում Հայոց ցեղասպանությունը։
Թուրքիան է 1992-ի մայիսին,1993-ի փետրվարին եւ 1993-ի հոկտեմբերին ուղիղ պատերազմով սպառնացել Հայաստանին, որը չեզոքացվել է բացառապես ՌԴ-ի կոշտ արձագանքի շնորհիվ.1992-ի մայիսի 20-ին դա արեց մարշալ Շապոշնիկովը, 1993-ի ձմռանը՝ Պավել Գրաչովը,1993-ի հոկտեմբերին՝ Բորիս Ելցինը։
Թուրքիան է 1993-ին փակել հայ-թուրքական սահմանը՝ բլոկադայի ենթարկելով Հայաստանը։
Թուրքիան է Ադրբեջանին օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ։
Թուրքական «բայրաքթարներն» են սպանել մեր հազարավոր տղաներին։
Թիւրքիան է արդարացնում ադրբեջանական հակահայ ռեժիմի քայլերը։
Ու սրանք անուղեղի նման Հայաստանը Արեւմուտքի պասով ուզում են սարքեն թուրքական հերթական վիլայեթը։
Պանթուրքիզմից վտանգավոր թրքահպատակ հայն է»,- գրել է Շարմազանովը։