Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

FBI-ը հետաքննում է Նյու Յորքի քաղաքապետի քարոզարշավի և Թուրքիայի միջև եղած կապերը. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը կարծես թե հատուկ համակրանք ունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Շուտով կիմանանք՝ արդյոք այդ առանձնահատուկ հարաբերությունները դուրս են եկել օրինականության սահմաններից։

Մեկ տարի առաջ ես հոդված գրեցի քաղաքապետ Ադամսի մասին, որը հայտարարել էր՝ «Թոշակի անցնելուց հետո ես պատրաստվում եմ ապրել Բաքվում»։

2021 թվականին New York Daily News-ը մի հոդված հրապարակեց՝ «Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու Էրիկ Ադամսը համաձայնել է արտասահմանյան այցեր կատարել կոռուպցիայի պատմություն ունեցող երկրներ» վերնագրով։ Հոդվածում ասվում էր, որ «Բրուքլինի շրջանի նախագահ Էրիկ Ադամսը ընդունել է հազարավոր դոլարների ճամփորդություններ և այլ արտոնություններ երեք երկրներից՝ Չինաստան, Թուրքիա և Ադրբեջան, որոնք հայտնի էին իրենց քաղաքացիներին ճնշելու լավ փաստագրված պատմությամբ»:

Ադամսը վերջերս խոստովանել է, որ ութ անգամ այցելել է Թուրքիա։ 2023 թվականի օգոստոսին Մանհեթենում թուրքական դրոշի բարձրացման արարողության ժամանակ նա պարծեցավ, որ Նյու Յորքի պատմության մեջ հավանաբար չկա մեկ այլ քաղաքապետ, որն այդքան հաճախ այցելած լինի Թուրքիա, որքան ինքը: 2015 թվականի օգոստոսին թուրքական կառավարությունը հազարավոր դոլարներ վճարեց Բրուքլինի շրջանի այն ժամանակվա ղեկավար Ադամսին վեց օրով Թուրքիա այցելելու համար, որտեղ նա ստորագրեց քույր քաղաքի պայմանագիր Ստամբուլի Ուսքուդար թաղամասի հետ: Թուրքական հյուպատոսությունը վճարեց մինչև 4999 դոլար նրա ավիատոմսերի, հյուրանոցային ծախսերի և տրանսպորտային փոխադրումների համար՝ ըստ Ադամսի բացահայտմանը քաղաքի շահերի բախման խորհրդին (COIB)։ New York Daily News-ը հաղորդել է, որ 2016 թվականին «Ադրբեջանի զբոսաշրջության նախարարությունը վճարել է մինչև 4999 դոլար, որպեսզի Ադամսը չորս օրով այցելի իրենց մայրաքաղաք Բաքու, համաձայն շրջանի ղեկավարի բացահայտմանը COIB-ին»: Ադամսն իր քարոզարշավի համար դրամահավաք է կազմակերպել Նյու Յորքի ադրբեջանական և թուրքական Baku Palace և «Ալի Բաբա» ռեստորաններում: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին քաղաքապետ Ադամսը մասնակցել է նախագահ Էրդողանի կնոջ՝ Էմինեի կազմակերպած միջոցառմանը Նյու Յորքի «Թուրքական տանը»:

Անցյալ հինգշաբթի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տասը գործակալներ ներխուժեցին քաղաքապետի գլխավոր դրամահավաք Բրիանա Սաքսի տուն՝ պարզելու, «թե արդյոք քաղաքապետ Էրիկ Ադամսի 2021 թվականի նախընտրական քարոզարշավը գործարքի մեջ է եղել թուրքական կառավարության հետ՝ անօրինական օտարերկրյա նվիրատվություններ ստանալու համար, համաձայն New York Times-ի ձեռք բերած խուզարկության հրամանագրի»: 2025 թվականի Ադամսի վերընտրության քարոզարշավի համար Սաքսի ընկերությանը վճարվել է մոտ 100 հազար դոլար՝ դրամահավաքի և քարոզարշավի խորհրդատվական ծառայությունների համար:

«Քննիչները փորձել են ավելին իմանալ Բրուքլինի շինարարական ընկերության հնարավոր ներգրավվածության մասին, որը կապեր ունի Թուրքիայի հետ, ինչպես նաև Վաշինգտոնում գտնվող մի փոքրիկ համալսարանի, որը ևս կապեր ունի այդ երկրի և Ադամսի հետ», հաղորդում է NYT-ը: «Ըստ խուզարկության հրամանագրի, քննիչները կենտրոնացել են նաև այն բանի վրա, թե արդյոք քաղաքապետի քարոզարշավը շահաբաժին է տվել [KSK] շինարարական ընկերության պաշտոնյաներին և աշխատակիցներին, ինչպես նաև թուրք պաշտոնյաներին»: The City լրատվական կայքը հայտնում է, որ 84 նվիրատուներ, որոնց մեծ մասը KSK շինարարական խմբի (հիմնադիրները Թուրքիայից են) աշխատակիցներ են, ավելի քան 69 հազար դոլարի ներդրում են կատարել քաղաքապետի քարոզարշավին։ Այնուամենայնիվ, «բազմաթիվ մարդիկ, որոնք նշված են Ադամսի 2021 քարոզարշավի նվիրատվության գրառումներում որպես KSK-ի աշխատակիցներ, կա՛մ ասել են, որ նվիրատվություն չեն արել Էրիկ Ադամսին, կա՛մ հրաժարվել են նշել, թե երբևէ նվիրատվություն են արել», հաղորդում է The City-ն:

Անցյալ հինգշաբթի տեղի ունեցած ստուգայցի ժամանակ FBI-ն որոնել է Թուրքիա ճանապարհորդության արձանագրություններ և փաստաթղթեր՝ Ադամսի և այդ երկրի կառավարության ու նրա միջնորդների հետ կապված՝ առգրավելով Սաքսի տնից երեք iPhone, երկու համակարգիչ և տարբեր ֆայլեր: Քննիչները նաև փաստաթղթեր են փնտրել «Բեյ» Ատլանտյան համալսարանի վերաբերյալ, որը Թուրքիային պատկանող համալսարան է Վաշինգտոնում և բացվել է 2014 թվականին: 2015 թվականին Ադամսը «այցելել է Ստամբուլի դպրոցի քույր համալսարաններից մեկը, որտեղ նրան տրվել են տարբեր վկայականներ և հայտնել, որ կրթաթոշակ է ստեղծվելու նրա անվամբ», ըստ NYT-ի:

Անցյալ հինգշաբթի Նյու Յորքի քաղաքապետը, որը մեկնել էր Վաշինգտոն, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների և այլ քաղաքապետերի հետ հանդիպումների համար, հանկարծակի չեղյալ հայտարարեց դրանք և վերադարձավ Նյու Յորք նույն օրը, երբ տեղի ունեցավ FBI ստուգայցը:

NYT-ն հաղորդում է. «[Խուզարկության] հրամանագիրը ենթադրում էր, որ քարոզարշավի համար որոշ օտարերկրյա ներդրումներ կատարվել են որպես կեղծ նվիրատուների սխեմայի մի մաս, որտեղ նվիրատվությունները կատարվել են այն մարդկանց անուններով, որոնք իրականում գումար չեն տվել: Քննիչները ապացույցներ են փնտրել հնարավոր մեղադրանքները հաստատելու համար, որոնք ներառում էին դաշնային միջոցների գողություն և դաշնային միջոցների գողության գործարք, խարդախություն էլեկտրոնային միջոցներով և խարդախության գործարք էլեկտրոնային միջոցներով, ինչպես նաև նման նվիրատվություններ կատարելու համար օտարերկրյա քաղաքացիների կողմից նախընտրական նվիրատվություններ և գործարք»:

Հուլիսին Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրագը մեղադրանք է առաջադրել յոթ անձանց, որոնք դրամահավաք են իրականացրել քաղաքապետի 2021 թվականի քարոզարշավի համար մի քանի հոդվածներով, այդ թվում՝ գաղտնի գործարք և կաշառք վերցնելու ու անօրինական նվիրատվություններ ուղղորդելու գործարք, ըստ NYT-ի:

FBI-ի հետաքննությունը չի թիրախավորել անձամբ Ադամսին։ Նա ասաց, որ ինքը «հստակ տեղեկություններ չի ունեցել՝ ուղղակի կամ անուղղակի, դրամահավաքի որևէ ապօրինի գործունեության, առավել ևս՝ օտարերկրյա փողերի մասին»:

Սակայն եթե ապացուցվի, որ նա գաղտնի գործարքի մեջ է մտել թուրքական կառավարության հետ՝ քարոզարշավի անօրինական միջոցներ ստանալու համար, քաղաքապետը հնարավոր է որ ստիպված լինի թոշակի գնալ Բաքվում կամ Ստամբուլում շատ ավելի վաղ, քան նա ակնկալում էր:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի