Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Մեզ ընդդիմություն չի պետք, այլ՝ լուրջ իշխանություն․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Ինչո՞ւ Ադրբեջանը ջարդեց մեզ. այս հարցին դեռ չենք տվել իրական ազնիվ ու պարզ պատասխանը, այն է՝ որովհետև այս փուլում ավելի լուրջ պետություն էր։ Ալիևին հաջողվեց տարիների ընթացքում շատ ավելի լուրջ պետություն կառուցել. ոչ միայն փողով ու ոչ միայն բանակ։ Լուրջ պետություններն են լուրջ դաշնակիցներ ձեռք բերում, լուրջ նպատակներ դնում, լուրջ համակարգեր ստեղծում, լուրջ հաշվարկներ անում և հակառակորդին (տվյալ դեպքում՝ մեզ) լուրջ սխալի վրա բռնացնում ու ջարդում։
 
Երբ բոլոր անհավանական սխալներից ու տապալումներից հետո իշխանություն չի փոխվում, ընդդիմությունը շրջափակման ողջ ընթացքում և Արցախը հանձնելուց անմիջապես հետո շարունակում է իր հանդարտ աշխատանքը, հասկանում ես, որ ոչ մի բան պատահական չի լինում։
Մեր պետական լրջության ռեսուրսն այս փուլում սա է։
 
Շրջափակման ամիսներին, որը ողբերգության նախապատրաստման փուլն էր, քաղաքական ու քաղաքացիական Երևանը լուռ էր, բայց կար մի շերտ ու ցանկ՝ անհատների, ովքեր հասկանում էին զարգացումները և անում ամեն հնարավորը՝ իրենց սահմանափակ ռեսուրսների շրջանակներում։
Այսօր տարբեր աշխատասենյակներում ինտենսիվ քննարկում են՝ ինչպե՞ս պայքարել, ի՞նչ է լինելու, ի՞նչ անել և իհարկե՝ ինչպիսի՞ ընդդիմություն է մեզ պետք։
 
Արդյո՞ք մեզ պետք է ընդդիմություն կամ նոր հարթակ
 
Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանին հիմա ընդդիմություն է պետք։
Ունենք քանդված, ջարդված պետություն՝ անհասկանալի հեռանկարով, և ունենք հասարակություն, որտեղ համատարած շփոթություն է ու երկիրը լքելու որոշում կամ ցանկություն։
Այս պայմաններում ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ հարթակ, ի՞նչ «ԱԺ գործունեություն»։
Բոլոր սոցհարցումների արդյունքները նույնն են պնդում, պարզապես դրանք ընթերցողները չեն ուզում ընդունել իրականությունը։ Այս պայմաններում մեզ պետք է ոչ թե ընդդիմություն, այլ՝ լուրջ իշխանություն։
 
Դրան հասնելու համար պետք է հետպատերազմյան վերականգնման ծրագրով նոր լուրջ առաջնորդություն, լայն մասնակցային- մոտիվացված  շարժում, որը կբերի նոր առողջ միավորի (կամ միավորների ստեղծմանը)։ Դա պետք է դնի նոր վերնախավի ձևավորման, նոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ազգային նպատակների ու խաղի կանոնների ձևակերպման խնդիր։ Սա պետք է լինի նպատակը։ Չանենք սա՝ ողբերգություն է լինելու։ Մենք լավ չենք պատեկարցնում պետության և ժողովրդի կազմաքանդման խորությունը. ուղղակի պատմական անդունդ է։
 
Մեզ  գոռալու հարթակ պետք չէ։ Մենք պետք է ձևավորենք պետության և հայկական աշխարհի հարթակ-առաջնորդություն, որը կդառնա նոր վերնախավերի  սաղմը։ 

Կոմֆորմիստները ու նաև պարկեշտները  թերահավատ են ու առարկում են հարցով՝ նման մեծ գործերի համար որտեղի՞ց վերցնենք մարդիկ, գործիչներ։ Շրջափակման 9 ամիսն ամենակարևոր լակմուսն էր, որ բաց նյարդի նման ցույց տվեց՝ ով, ով է. հենց միայն ես այսօր կարող եմ 100 անուն տալ մարդկանց, որոնք իրենց մեջ զգում են առաքելություն՝ կյանքի մնացած հատվածը նվիրելու Հայաստանի և հայկական աշխարհի վերականգնմանը։

Արդարությունը պահանջում է, որ այդ շարքը սկսվի «բանտային քույր քաղաքներից»՝ Ռուբեն Վարդանյան (Բաքու), Արմեն Աշոտյան (Երևան)։ Ժամանակն է սկսել ինքներս մեզ հարցնել՝ ինչի՞ մասին է մեր պետությունը, ինչպե՞ս ենք պատկերացնում այն, ի՞նչ ենք մենք ակնկալում ինքներս մեզնից։ Պետք է շարունակել անունների ցանկը, ուրիշներն էլ պետք է ուրիշ անուններ տան և պետք է գնալ առաջ։

Պետք են նոր, արմատական փոփոխություններ մեր կյանքում՝ նոր ասելիք, նոր ձևաչափեր, նոր միավորներ, նոր դաշինքներ։ Մարդկային կապիտալ, որ իր մեջ կզգա առաքելություն։ Հին թշնամանքը, «նախաարցախյան» պատկերացումները պիտի մի կողմ դնենք՝ կուսակցական քարացած փոխհարաբերություններից մինչև միջանձնային թշնամանք, և ընտրենք՝ ըստ մարդկային ու պրոֆեսիոնալ արժանիքների։ Հենց պոկվում ես կարծրատիպերից, պարզվում է, որ դա առանձնապես բարդ բան չէ, ցանկը սկսում է շատ արագ գծվել։ Ապագա իշխանությունը հենց Հայաստանի ապագան է, Հայաստանի (և Արցախի) վերականգնման երաշխիքը։

Շարունակելի»։