Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

ՔՊ-ից ամենաքիչը հարստացել է Փաշինյա՞նը․ վարչության անդամների հարստությունը՝ 2018-2023-ին․ civilnet.am

civilnet.am-ը առանձնացրել է մի շարք ՔՊ-ականների հայտարագրեր և արձանագրել, որ, ըստ այդ հայտարագրերի, ՔՊ-ից ամենաքիչը հարստացել է Փաշինյանը։

Ներկայացնում ենք լրատվամիջոցի դիտարկումն ամբողջությամբ

«Քաղաքացիական պայմանագիրն» ունի վարչության 15 անդամ, որոնք ընտրվեցին 2022-ի նոյեմբերին, ընդ որում՝ ճշտումներից հետո, քանի որ պարզվել էր՝ ընտրությունները կեղծվել են։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է վարչության անդամների հայտարարագրերը, որոնք ներկայացվել են մի դեպքում 2018-ի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, մյուս դեպքում՝ 2023-ին և արտացոլում են 2022-ի տվյալները։

Նիկոլ Փաշինյան

Ամենաքիչը թերևս ՔՊ վարչության կազմից հարստացել է վարչապետ Փաշինյանը՝ 2018-ին նա ուներ 1800 դոլար գումար։ 2022-ի հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին նա ունեցել է 800 դոլար ու 800 հազար դրամ կանխիկ գումար։ Բանկային հաշիվների մնացորդները չեն անցնում 200 հազար դրամը։ Փաշինյանը նաև հայտարարգրել է 3 մլն դրամի չափով բանկային ավանդ։

Ի տարբերություն գործընկերների՝ վարչապետ Փաշինյանն այդպես էլ եկամտահարկով բնակարան ձեռք չի բերել։

Տիգրան Ավինյան

Երևանի նորընծա քաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը 2018-ին ունեցել է Խանջյանում մեկ ավտոտնակ, իսկ դրամական միջոցները կազմել են ավելի քան 4 մլն դրամ ու 2700 դոլար։ Վերջին ամենաթարմ հայտարարագիրը պարոն Ավինյանը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրություններից առաջ, ըստ որի՝ 2023-ի օգոստոսի դրությամբ նա ուներ շուրջ 14 մլն դրամ, 3100 դոլար ու 2,5 բիթքոին, որն ի դեպ, անցնում է 25 մլն դրամը։ 2022-ին էլ պարոն Ավինյանը ապահովել է Խանջյանի իր ավտոտնակի համար մեքենան՝ նվիրատվություն ստանալով Վոլկսվագեն մակնիշի 2021-ի արտադրության էլեկտրական մեքենա։ Ավինյանի կինը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է սկսել բիզնես ոլորտում՝ 2021-ին 34 տոոկս բաժնեմաս է ձեռք բերել «Լավ Փրոդաքթս» ընկերությունում, իսկ 2023-ին հիմնադրել է «Օրոր թոյս» ընկերությունը, որի միակ բաժնետերն է հանդիսանում ներկայում։ Նախքան 2018-ի իշխանափոխությունը ու մինչև 2021-ը, սակայն, Ավինյանի կինը Մարիամ Պահլավունին բիզնես գործունեությամբ չէր զբաղվում, ոչ էլ նման բաժնեմասեր ուներ։

Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2018-ի հայտարարագրում նշել է, որ ավելի քան 4 մլն դրամ եկամուտ է ստացել տարբեր աղբյուրներից։ Նա ուներ 2,5 մլն դրամ ու 1000 դոլար, ինչպես նաև հողամաս Լոռու մարզի Բերդ համայնքում և 2005-ի արտադրության Nissan teana:

2019-ին Պապիկյանը գնել է բնակարան Արաբկիր վարչական շրջանում, բացի այդ բնակարան «Բյուրեղ» թաղամասում։ Բանկային հաշիվների մնացորդները, ըստ 2022-ի հայտարարագրի կազմել են, 10 հազար եվրո, 17 Հազար դոլար ու 11 մլն դրամ։ Կանխիկ Պապիկյանն ունի 4,5 մլն դրամ, 21 հազար դոլար ու 10 հազար եվրո։ ՊՆ-ից Պապիկյանը մեկ տարում ստացել է 21 մլն դրամ եկամուտ։

Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն 2018-ին ուներ ընդամենը 490 հազար դրամ։ 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա մի քանի ամիս զբաղեցնելով Կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստացել էր ավելի քան 3 մլն դրամ եկամուտ, իսկ մինչ այդ էլ նախքան հեղափոխությունը ԵՊՀ-ից ստացել էր 1,5 մլն դրամ։ Հայտարարագրել էր նաև մեկ բնակարան Նժդեհի փղոցում։

Վերջին հայտարարագրի համաձայն՝ Հարությունյանը 2022-ին Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գնել է հողամաս, բնակարան է ձեռք բերել նաև արդեն հայտնի «Բյուրեղ թաղամասում»։ Բանկային հաշիվների մնացորդներն էլ 2022-ի վերջին կազմել են շուրջ 7 մլն դրամ։ Եկամուտներն ևս ավելացել են, նախորդ տարի պարոն Հարությունյանը միայն վարչապետի աշխատակազմից ստացել է ավելի քան 22 մլն դրամ։

Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2017-ի նոյեմբերից մինչև 2018-ի նույն ժամանակահատվածը ստացել է եկամուտներ ԱԺ պատգամավորի աշխատավարձից՝ շուրջ 3 մլն դրամի չափով և «Մեդա Նյուզ» ՍՊԸ-ից՝ 800 հազար դրամ։ Նա հայտարարագրել է մեկ բնակարան Կենտրոնում և 2012-ի արտադրության «Range Rover Evoque» մեքենա։

2022-ի հայտարարագրում տեսնում ենք, որ նա բնակարան է ձեռք բերել նույն «Բյուրեղ թաղամասում», իսկ 2019-ին մեկ այլ բնակարան գնել է Կենտրոնում։ Բանկային հաշիվների մնացորդները նախորդ տարվա վերջին կազմել են մոտ մեկ միլիոն դրամ, կանխիկ ունի ավելի քան 24 մլն դրամ։ ԱԺ-ից Սիմոնյանը ստացել է ավելի քան 14 մլն դրամ եկամուտ։ Եկամուտ է ունեցել նաև վարձակալությունից՝ 7 մլն դրամ տարվա ընթացքում։

Արսեն Թորոսյան

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հեղափոխությունից հետո մի քանի տարի զբաղեցրեց Առողջապահության նախարարի պաշտոնը։ Մինչ այդ նա «ՄԻԲՍ» ԲԿ-ի տնօրենն էր, որից 2017-2018-ին՝ նախքան նախարարի պաշտոնը ստանձնելը ստացել է ավելի քան 12 մլն դրամ եկամուտ։ Նրա դրամական միջոցները 2018-ի վերջին կազմում էին ավելի քան 20 հազար դոլար, 21 հազար եվրո ու մոտ 1 մլն դրամ։ Հայտարարագրել էր նաև մեկ բնակարան Ջրվեժում ու «BMW» մակնիշի մեքենա։

Վերջին հայտարարագրի համաձայն՝ Թորոսյանն ակտիվ անշարժ գույք է սկսել ձեռք բերել 2020-ին և հատկապես 2021-ին, մասնավորապես 2020-ին նա հողամաս է գնել Ծաղկաձորում, իսկ հաջորդ տարի երկուական հողամասեր է ձեռք բերել Արագածոտնի մարզի Փարպի համայնքում և Կոտայքի Քարաշամբում։

2022-ին Թորոսյանը օտարել է իր երկու հողամասերը՝ հորեղբոր որդուն՝ Արթուր Թորոսյանին։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 56 հազար եվրո, իսկ կանխիկ ունի 12 մլն դրամ։

«ՄԻԲՍ» ՍՊԸ-ն 2022-ին երկու ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Առողջապահության նախարարության հետ՝ արժեքներն են եղել ավելի քան 66 մլն ու 93 մլն դրամ։

Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախարար Գնել Սանոսյանը 2018-ին հայտարարագրել է մեկ առանձնատուն Գեղարքունիքի Ծակքար համայնքում ու երեք հողամաս, նա ուներ նաև «Mercedes-Benz» մակնիշի մեքենա։ Դրամական միջոցները կազմում էին մեկ միլիոն դրամ ու 350 հազար ռուբլի։

Ըստ վերջին հայտարարագրի՝ 2020-ին նախարարը հողամաս է ձեռք բերել Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքում, իսկ հաջորդ տարի՝ նույն համայնքում անհատական բնակելի տուն ու հողամաս։ 2022-ին նա իր անշարժ գույքերը նվիրատվության կարգով օտարել է եղբորը։ Սանոսյանը ևս հիպոտեկով բնակարան է ձեռք բերել, վարկի արժեքը՝ ավելի քան 45 մլն դրամ։ Նախարարը կանխիկ ունի 7,2 մլն դրամ ու 150 հազար ռուբլի, իսկ բանկային հաշիվների մնացորդները 2022-ի վերջին կազմել են մոտ 3 մլն դրամ։ Ուսման կամ այլ դասընթացների համար Սանոսյանը վճարել է ավելի քան 2 մլն դրամ։

Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը 2018-ին ունեցել է 400 հազար դրամ։ Նա եկամուտներ է ստացել ԱԳՆ-ից և «Սիմոնյան կրթական հիմնադրամից»։ Ռուբինյանը չի ունեցել ոչ շարժական, ոչ էլ արշարժ և թանկարժեք գույք։ 2022-ի վերջին նա հայտարարագրել է ավելի քան 17 մլ դրամ, ունի նաև անհատական բնակելի տուն Շենգավիթում։ Բացի այդ, Ռուբինյանը բնակարան է գնել «Կանաչ թաղ» ՍՊԸ-ից՝ 45 մլն դրամով և ավտոտնակ։ Եթե 2018-ին նրա եկամուտները չէին անցնում 2.5 մլն դրամը, 2022-ին արդեն դրանք հասնում են 14 մլն դրամի, ընդ որում՝ առույծի բաժինը ԱԺ-ից աշխատավարձն է՝ 11 մլն դրամից ավելի։

Սասուն Միքայելյան

Սասուն Միքայելյանը նախքան 2018-ի հեղափոխությունն էլ մեծահարուստ է եղել։ Օրինակ՝ նրա 2018-ի հայտարարագրում տեսնում ենք բնակելի տներ, հողամասեր, մեծ մասը Հրազդանում և Ծաղկաձորում։ Մեկ բնակելի տուն ու հողամաս էլ նա ունի Երևանի Արշակունյաց պողոտայում։ Նրա եկամուտները ձևավորվել են ԱԺ պատգամավորի եկամուտներից։

Ներկայում նա պետական համակարգում չի աշխատում, զբաղեցնում է Երկրապահ կամավորականների միության ղեկավարի պաշտոնը։

Ռոմանոս Պետրոսյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նախքան հեղափոխությունն ուներ երկու բնակարան Կոտայքի մարզում ու հողամաս, ինչպես նաև 450 հազար դրամ։ 2019-ին նա բնակարան է գնել Արաբկիր վարչական շրջանում, 2022-ի վերջին բանկային հաշիվների մնացորդները կազմել են ավելի քան 8 մլն դրամ, կանխիկ գումարը՝ 3 մլն դրամ։

Արփինե Դավոյան

ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը 2018-ի հեղափոխությունից առաջ ԱԺ «Ելք» խմբակցության գործավարն էր, հեղափոխությունից հետո նա դարձավ վարչապետի օգնական։ 2017-2018-ի ընթացքում նա եկամուտներ էր ստացել ԱԺ-ից՝ մոտ 800 հազար դրամի չափով, ՀՀ կառավարությունից՝ 4 մլն դրամ և Համալսարանականների համատիրությունից՝ 60 հազար դրամ։ Դրամական միջոցները 2018-ի վերջին կազմում էին 2,5 մլն դրամ։

Վերջին հայտարարագրի համաձայն՝ Դավոյանը 2021-ին ձեռք է բերել «Hyundai» մակնիշի ավտոմեքենա 2011-ի արտադրության, ինչպես նաև վերջին տարիներին հիպոտեկով բնակարան է գնել։

Վահագն Ալեքսանյան

«Նաչո ապարտ հոթելի» մենեջեր Վահագն Ալեքսանյանը, որը ներկայում ՔՊ վարչության անդամ է և ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, այդ նույն հյուրանոցից 2017-ի նոյեմբերից մինչև 2018-ի նույն ժամանակահատվածը ստացել է 450 հազար դրամ, ինչպես նաև 210 հորդանանյան դինար՝ Հորդանանի պետական համալսարանից։ Նրա դրամական միջոցները հեղափոխությունից ամիսներ անց կազմել են 500 հազար դրամ։ Չի ունեցել ոչ տուն, ոչ էլ մեքենա։

2022-ի հայտարարագրի համաձայն՝ Ալեքսանյանի եկամուտները աճել են՝ ԱԺ-ի աշխատավարձից՝ շուրջ 8 մլն դրամ, իսկ կանխիկ նա ունի 5,4 մլն դրամ, ևս 630 հազար դրամ էլ բանկային հաշիվների մնացորդներն են (բացառությամբ ավանդները)։ 2019-ին էլ նա գնել է 2011-ի արտադրության «KIA»:

Գևորգ Պապոյան

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարագրել էր 1,2 մլն դրամ ու 7 500 դոլար։ Նա շուրջ 3 մլն դրամ եկամուտ ուներ, մեկ մեքենա և բնակարան Երևանի Մանանդյան փողոցում։

2022-ին նա 21 մլն դրամ վարկով բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքերից մեկում։ Բանկում ունի 11 հազար դոլարի ավանդ, իսկ կանխիկ ավելի քան 2 մլն դրամ։ Պապոյանը ԱԺ-ից մեկ տարում ստացել է ավելի քան 9 մլն դրամ եկամուտ։

Վաղարշակ Հակոբյան

ՔՊ-ի վարչության երիտասարդ անդամներից Վաղարշ Հակոբյանը 2018-ի վերջին ունցել է 4 մլն դրամ ու 5 000 դոլար։

2020-ին նա գնել է բնակարն Արաբկիր վարչական շրջանում, իսկ 2022-ի վերջին, ըստ այդ տարվա հայտարարագրի, պատգամավորի՝ բանկային հաշիվների մնացորդները կազմել են մոտ 1 մլն դրամ, կանխիկը՝ 11 մլն դրամ։

Արմեն Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ Արմեն Փամբուխչյանը 2018-ին հայտարարագրել էր 1,6 մլն դրամ, ունի նաև բնակարան Էրեբունիում։

Ըստ վերջին հայտարարագրի՝ 2022-ին նա նոր բնակարան է գնել, կրկին նույն վարչական շրջանում։ Փամբուխչյանը ունի նաև կրիպտոարժույթ՝ Fasttoken, որի արժեքը կազմել է 12 հազար դոլար։ Կանխիկ նա հայտարարագրել է 7,3 մլն դրամ ու 7,8 հազար դոլար։