Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Քաղաքականություն

Անմնացորդ ծառայելու եմ համայնքի ողջ ազգաբնակչությանը, անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից. Մալաթիա-Սեբաստիայի նորանշանակ թաղապետ

Սիրելի հայրենակիցներ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արժանապատիվ բնակիչներ, ողջունում եմ ձեզ և երախտագիտության խոսք հղում այն ընտրողներին, ովքեր վստահելով «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցությանը, հնարավորություն ընձեռեցին, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում մեր կուսակցությունն ունենա 26236 քվե, որի արդյունքում նախընտրական ցուցակից 8 հոգի դարձան ավագանու անդամներ: Այս մասին հայտարարություն է տարածել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոնմիկ Մխիթարյանը: 

«Այդ ցուցակի 5-րդ տեղը զբաղեցնում էի ես: Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով՝ նոյեմբերի 1-ից նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար:

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ անկախ այն հանգամանքից, թե թվով քանի բնակիչ է իր վստահության քվեն տվել մեր կուսակցությանը, ես ստանձնելով շրջանի ղեկավարի պաշտոնը, վստահեցնում եմ, որ անմնացորդ ծառայելու եմ համայնքի ողջ ազգաբնակչությանը, անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից: Իմ հնարավորության ու կարողության սահմաններում հետամուտ եմ լինելու լուծել ձեզ մտահոգող և հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ մշակութային, կրթական, սոցիալ-տնտեսական, աշխատանքային, բնապահպանական, կոմունալ-կենցաղային: Լինելով արցախյան ազատամարտի կամավոր զինվոր, և հրամանատար, մեծագույն ցանկությամբ ու նպատակասլացությամբ շարունակելու եմ անշեղ պահել իմ մարտական ընկերոջ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, արժանահիշատակ Վահան Զատիկյանի անցած փառավոր ճանապարհը՝ ծառայել hայրենիքին անմնացորդ, վստահել ժողովրդին անվերապահորեն և արժանապատվորեն ձեռք բերել մարդկանց սերն ու վստահությունը: Հավատանք ասված խոսքին, խոսքը դարձնենք գործ և ծառայենք մեր հայրենիքին, պահենք ու պահպանենք ունեցածը, թերին շտկենք, պակասն ավելացնենք, բնությունը պահպանենք, բակն ու փողոցը, շենքն ու դպրոցը պահենք մաքուր ու կոկիկ և շենացնենք աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երևանն իր տասներկու համայնքներով:

Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ինձ վստահելու համար, շնորհակալ եմ ձեզ՝ ինձ հույսով տոգորելու ու հավատ ներշնչելու համար, և հետայսու անչափ շնորհակալ կլինեմ, եթե միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքով և փոխըմբռմամբ՝ շարունակենք մեկտեղել մեր հետագա աշխատանքային գործունեությունը:

Ի գործ՝ հանուն մեր երկրի ներկայի և հանուն պայծառ գալիքի, հանուն հասարակության բարեկեցիկ կենսակերպի ու արժանապատիվ կյանքի:
Բարին ընդ ձեզ: Թող կապույտ մնա ՀԱՅԱՍՏԱՆԻ երկնակամարը, այգաբացները լինեն արևաշող, իսկ մեր երկրի սահմաններն՝ անվտանգ ու ապահով»: