Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքի անդամները մանդատներից հրաժարվել են անմիջապես Ռոբերտ Քոչարյանի ճնշման ներքո․ մանրամասներ

Երկար ծանր ու թեթև անելուց հետո, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր դրեց պատգամավորական մանդատը։

Նրա մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հրաժարվելով պատգամավորի մանդատից։ 

Ու ստացվեց այնպես, որ մանդատը վերցրեց ցուցակում ընդգրկված հաջորդ թեկնածուն՝ Լևոն Քոչարյանը, նույն ինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին։

Այս մասին խոսելիս, իր հարցազրույցում նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լեզվի սայթաքում է արել, թե՝

 «․․․ մանդատից հրաժարվեցին՝ ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջն աջակցություն հայտնելու համար: Իրենք գտան, որ Լևոն Քոչարյանի՝ ԱԺ-ում լինելն ավելի ճիշտ է, քան՝ իրենց»:

Իհարկե, նրա այս վրիպակը հեռու չէ իրականությունից այնքանով, որ թեկնածուներն իսկապես մանդատից հրաժարվել են՝ այն փոխանցելով Լևոն Քոչարյանին, սակայն, տարբերությունն այն է, որ նրանք ոչ թե մեծահոգաբար, այլ ստիպողաբար են այն զիջել։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով` կրտսեր Քոչարյանի գործերը շտկելու և նրան անձեռնմխելի դարձնելու գործով անձամբ նրա հայրն է զբաղվել։ Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, թեկնածուները մանդատներից հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանի ճնշման ներքո։

Թեկնածուներից, օրինակ, «Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը հայտարարել էր, որ վերցնելու է պատգամավորական մանդատը։ Նա այս մասին խոսելիս՝ մասնավորապես ասել էր․

«Այսօր մի առաքելություն կա, որն անում ենք` այս իշխանություններին հեռացնելն է։ Ես ևս այդ օրակարգով եմ գալիս խորհրդարան»․․․

Միամիտ պետք է լինել մտածելու համար, թե նա հոժարակամ է հրաժարվել մանդատից։

Մանդատը հարկավոր էր նաև ՀՅԴ ներկայացուցիչ ու դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանին, ով իսկապես պայքարող տեսակ է ու նույնպես անձեռնմխելիության խնդիր ունի։

Հիշեցնենք` Գերասիմ Վարդանյանին բերման էին ենթարկել և կալանավորել 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմանը հաջորդած ակցիաների ժամանակ։ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել էր 2021-ի մայիսի 12-ին: Նա ազատ է արձակվել: Կիրառվել է 10 միլիոն դրամ գրավ:

Ինչևէ, Լևոն Քոչարյանի` պատգամավոր դառնալուց մեկ քայլ է մնացել պակաս։ Իսկ ինչ վերաբերում է այն լուրերին, թե իբր ՔՊ-ականները քննարկում են Լևոն Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, ապա, ըստ մեզ հասած տեղեկությունների, «Քաղաքացիական պայմանագրի» ներսում նման հարց դրված չէ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` այս տեղեկությունը դաշտ է նետվել հենց քոչարյանական թևի ներկայացուցիչների կողմից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե՝ Լևոն Քոչարյանը հեշտ ու հանգիստ «եկավ, տեսավ, հաղթեց․․․»։

Բացի այդ, Լևոն Քոչարյանի մանդատի հետ կապված հարցը որոշ գործընկերների մոտ ևս հարցեր է առաջացրել։ Այս պարագայում ՔՊ-ի կողմից Լևոնին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կարող է մեղմել նրանց վրդովմունքը, քանի որ ճնշմամբ մանդատից հրաժարվելու երևույթն իսկապես վիրավորական է գործընկերների նկատմամբ։

Դասականը կասեր՝ սիրուն չի, Ռոբերտ:

Արմինե Մկրտումյան