Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՉինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցումՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ շփվելու հնարավորությունիցՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըԲարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն արդեն ունի 18 զոհ և 500 վիրավորՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներԻրազեկում․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան և Նոր Հաճըն համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից Փրկարարները բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՊենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը օգնում են ԻրանինԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով
Հայաստանում մեկնարկում է ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը. կներկայացվեն 20 երկրի թատրոններ (լուսանկարներ)
Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ հուլիսյան զեկույցն ահազանգում է արդեն ձևավորվող վտանգավոր միտումների մասին. Դավիթ ԱնանյանԴոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազելԱրձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Մեքենան Եղեգիս-Շատին ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
Ուկրաինան այժմ հարձակվում է Ռուսաստանի խոշորագույն մսամթերք արտադրողի օբյեկտների վրա«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների պաշտոնների նշանակման վիճակահանությունըՎառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են և չեն ազդի տնտեսական աճի վրա․ Պուտին
Քաղաքականություն

Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ է. Կոստաս Ռապտիսի հոդվածը

Հունաստանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Կոստաս Ռապտիսի հոդվածը՝ ինչպես է Ադրբեջանը «մշակութային ցեղասպանություն» իրականացնում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

«Կոստաս Ռապտիսի հոդվածը․ 

«Ի՞նչ տեսք ունի «մշակութային ցեղասպանությունը»։ Պատասխան տալու համար  պետք չէ տարածության կամ ժամանակի մեջ հեռու գնալ: Ուստի դա, հավանաբար, հենց այն է, ինչ տեղի է ունենում, ըստ բազմաթիվ կողմերի բողոքների, Ադրբեջանի տարածքում՝ վերջերս Լեռնային Ղարաբաղի վերագրավումից հետո։

Սեպտեմբերի 19-ին բռնկված ռազմական գործողությունը, որը հանգեցրեց ադրբեջանական ուժերի կայծակնային հաղթանակին, ավարտեց 2020 թվականի «44-օրյա պատերազմով» սկսված գործընթացը։ Ավելի քան 100,000 բնիկ հայեր այս աշնանը բռնեցին գաղթի ուղին դեպի Հայաստան՝ որպեսզի չապրեն ադրբեջանական տիրապետության տակ՝ չվստահելով Բաքվի հավաստիացումներին, թե իրենց իրավունքները կհարգվեն։ Ի վերջո, ադրբեջանական կողմից եղել է Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակում («ադրբեջանցի բնապահպանների» հավակնոտ տեսքով, որոնք փակել էին դեպի արտաքին աշխարհ արցախահայության միակ ճանապարհը), որի դադարեցումը Միջազգային քրեական դատարանը պահանջել էր փետրվարին։

Հայ փախստականները հապճեպ իրենց հետևում թողեցին իրենց պատմական ներկայության նյութական արժեքները՝ տաճարները, վանքերը,  իրենց մասունքներով, գերեզմանոցները, խաչքարները, կամուրջները և այլն։ Որոշ հուշարձաններ կարևորագույն նշանակություն ունեն ողջ հայ ժողովրդի համար, ինչպես օրինակ՝ Ամարասի վանքը, որտեղ բնակություն է հաստատել հայ գրերի գյուտարար Մեսրոպ Մաշտոցը (362-440 թթ.) և հիմնել դպրոց։ Եվ, իհարկե, հարկ է նշել նաև  Լեռնային Ղարաբաղի հայերի ոչ նյութական ժառանգության մասին (բարբառը, երգերը, պարերը, ավանդույթները), որը նման պայմաններում վտանգված է։

Այն, որ Լեռնային Ղարաբաղի փոքրամասնություն կազմող բնակչության էթնիկ զտումը այժմ սպառնում է տեղի տալ ադրբեջանական տարածքի խորհրդանշական «մաքրմանը» նախկին հայկական ներկայության ապացույցներից, հիմնավոր մտավախություն է: Սա հիմնավորված է 16-րդ դարի հարյուրավոր խաչքարերի համակարգված ոչնչացման նախադեպով Նախիջևանում՝ Թուրքիային և Իրանին սահմանակից ադրբեջանական անկլավում։ Ջուղայի ընդարձակ հայկական գերեզմանոցը աստիճանաբար վերացվել է, իսկ Ջեբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատունը հանձնվել են բուլդոզերների։

Ըստ Caucasus Heritage Watch-ի զեկույցի՝ 1997-2011 թվականներին Նախիջևանում հիմնովին ավերվել են միջնադարյան և ժամանակակից հայկական 108 հուշարձաններ՝ ընդհանուր թվի 98%-ը՝ իրադարձություն «իր վիրաբուժական ճշգրտությամբ ու իր համապարփակ բնույթով աննախադեպ»։ Ողբերգական հեգնանք է սահմանի իրանական կողմից միաժամանակ տեսնել Սուրբ Թադեոս և Սուրբ Ստեփանոս հայկական վանքերը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոթողներ), որոնք պատշաճ կերպով պահպանվել են Իսլամական Հանրապետության կողմից:

Նմանապես, 2020 թվականի «44-օրյա պատերազմից» հետո, երբ ադրբեջանական ուժերը գրավեցին Շուշի քաղաքը, այնտեղ գտնվող Ամենափրկիչ տաճարը (Ղազանչեցոց), որը թիրախավորվել էր ռազմական գործողությունների ժամանակ, հետագայում «վերականգնվեց» առանց հայկական գմբեթի։

2021 թվականի մարտին BBC-ն հայտնել էր, որ Մեխակավանի Աստվածածին եկեղեցին (Զորավոր Սուրբ Աստվածածին) ամբողջությամբ ավերվել է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովն արձանագրել էր, որ «Արցախի հայկական հուշարձաններն ենթարկվում են ԴԱԻՇ-ի ոճի վանդալիզմի»։

Տխուր վախճան է ունեցել նաև Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը քանդվել է 2022 թվականի հոկտեմբերին։

Դեռևս 2022 թվականի մարտին Եվրախորհրդարանն իր բանաձևով դատապարտել է «Հայկական մշակութային ժառանգության ժխտման և ոչնչացման շարունակական քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում»՝ դա կապելով ադրբեջանական պաշտոնական պատմական ռևիզիոնիզմի, հայատյացության, բռնության աստվածացման և Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջատիրության քաղաքականության հետ»։

Պատմականորեն տեղեկացվածները դժվարություն չեն ունենա այս քաղաքականությունը կապելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական տարածքում մնացած հայկական հուշարձանների ճակատագրի հետ։

Երկու ամիս առաջ ադրբեջանական վերահսկողության տակ վերադարձած տարածաշրջանի համար Caucasus Heritage Watch-ը և Momument Watch-ը (նախաձեռնություններ ամերիկյան համալսարանների ներգրավմամբ, որոնք պարբերաբար զեկույցներ են հրապարակում հիմնականում արբանյակային լուսանկարների մշակման հիման վրա) զգուշացնում են, որ պատմական կեղծիքի փորձ է արվում...ալբանիզացիայի միջոցով։

Կովկասի ալբանացիները (պարզապես Բալկանների ալբանացիների հետ  հոմանիշություն) գերիշխող տարր էին Ադրբեջանում՝ նախքան նրա թուրքացումը և իսլամացումը, և նրանց քրիստոնեական պատմությունն անքակտելիորեն միահյուսված է հայերի և վրացիների պատմության հետ: Այստեղից էլ Բաքվի համակարգված փորձը՝ հայկական հուշարձանները (նույնիսկ Ամարասի, Գանձասարի և Դադիվանքի նման հայտնի վանքերը) ներկայացնել որպես կովկասյան-ալբանական, այսինքն՝ սեփական ժառանգության մաս։ Այնուհետեւ կարող է հետեւել Ադրբեջանի «բազմամշակութային, բազմակրոն» պատմության մարքեթինգը միջազգային սպառման համար։

Այդ նպատակով կարևոր է /խմբ. ադրբեջանցի կեղծարարների տեսանկյունից/ հուշարձանների վրա փորագրված հայերեն արձանագրությունների վերացումը, որոնք ներկայացվում են որպես վերջին շրջանի «կեղծիքներ»։ Կարգախոսը հնչեցրել է անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով 2021 թվականի մարտին Հադրութի Ծակուռի գյուղի եկեղեցում խոստացել էր հեռացնել «կեղծ գրությունը»։

Ֆրանսիայի մշակույթի նախարարը մի քանի օր առաջ արդեն հայտնել էր իր մտահոգությունները, ստանալով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի պատասխանը այն մասին, թե Ադրբեջանը պահպանում է ցանկացած ծագման հուշարձան, և Ֆրանսիան իրավունք չունի միջամտելու նրա ներքին գործերին և չունի բարոյական հիմք խոսելու, երբ ինքն է թալանել տարբեր ազգերի մշակութային արժեքներ»։