Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը․ ճշտվում է՝ ով է եղել վարորդը Ադրբեջանը Հայաստանին է հանձնել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ. Էլնուր Մամեդով
Սամվել Կարապետյանը «շատ հեշտ» է պատկերացնում Փաշինյանին հեռացնելը․ նա գաղտնի պլան ունի
Արզաքանցյանը չի կարող մոտենալ Ռոտենբերգին՝ ոչ անձամբ և ոչ էլ միջնորդավորված. անթույլատրելի է նրանց շփումը. փաստաբան. ԱզատությունՎրաստանի ՆԳ նախարարը Արփինե Սարգսյանի հրավերով կժամանի Հայաստան Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՌուսական բանակը հարձակվել է Զապորոժիեի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներՏաքսիների վարորդները և գրանցված աշխատողները հունվարի մեկից կմիանան առողջապահության ապահովագրությանը (տեսանյութ)Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոhԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՍնունդ, ջուր, գազ, խոնավություն. ՄԻՊ-ը հրապարակել է «Հատուկ կացարանում» հայտնաբերված խնդիրներըՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու-ստանալու դեպքերԻ՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումըԱվետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՈղբերգական դեպք Լոռիում. 8-ամյա երեխան մաhաgել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհինՍԴ-ում ընտրությունների հետ կապված գործ է քննվում, իսկ իշխող ուժն արդեն ընտրում է նոր ԱԺ նախագահի և փոխխոսնակների թեկնածուներինԻսրայելը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող Համասի ենթակառուցվածքներինԱպրիլից թոշակը բարձրացրին, հունիսից նպաստը կտրեցին«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ինՊայթյուն Մոնակոյում. վիրավորվել է ուկրաինացի հայտնի օլիգարխն ու իր ընտանիքի անդամները Հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
«Իմնեմնիմի»-ն վերադառնում է Նարեկի և Վազգենի մասնակցությամբ՝ միայն Patreon-ում
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ ԶախարովաԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում. «Ժողովուրդ»
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն նախագահ. մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյանի շնորհավորանքը՝ կալանավայրիցԿդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ»Իրավապահ համակարգում կարճատև դադար է. քաղաքական հրահանգները տրված են, անունները հայտնի են... «Ժողովուրդ»
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին
ՔՊ-ն հետողորմեա է անում իր ընդունած օրենքը՝ գայթակղելով ընդդիմությանը. «Հրապարակ»Հանրությանը ներկայացվել է որպես իրականություն այն, ինչը երրորդ կողմը դատարանում փաստացի խոստովանեց, որ երբևէ չի հիմնավորվել որևէ փաստով կամ իրավական գնահատականով. ՓաստաբանԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»Մոսկվան ենթարկվել է անօդաչուների հերթական լայնածավալ գրոհինԸնդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ. «Հրապարակ»Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքինՁախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները. «Հրապարակ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը. «Ժողովուրդ»ԲՀԿ շուրջ ձևավորվող լայն հանրային համախմբումը դառնում է ուշագրավ քաղաքական ֆենոմեն, որը լրջորեն փոխում է ուժերի դասավորությունը. «Փաստ»Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Ինձնից կախված ամեն ինչ կանեմ. Վահագն ԱլեքսանյանԶախարյանը վերադառնո՞ւմ է Ռուսաստան. ֆուտբոլիստի գործակալը պատասխանել է հարցինՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական մասում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա համալիրին հասցված հարվածների մասինՀնարավոր կլինի՞ ՀՀ-ում բջջայինների բազայով հետևել մարդկանց. պարզաբանում է պաշտոնյան
Հասարակություն

Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթով տնտեսվարողի կողմից պետբյուջե է վճարվել 300 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։

ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ․Մ-ն, հանդիսանալով 2018թ․ մարտի 20-ին պետական գրանցում ստացած, «ՊՈՊՈ» անվանումով խանութների միջոցով խաղերի ու խաղալիքների առևտրով զբաղվող ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և տնօրենը, տարբեր ժամանակահատվածներում խաղալիքների առևտուր իրականացրած և նույն անվան ներքո գործած անհատ ձեռնարկատեր Ա․Պ․-ի գործունեությունը փաստացի ղեկավարած անձ, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ու ՀՀ հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն պատասխանատու լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելու, հարկերը ճիշտ և ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու ու հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու համար, իր եղբայր՝ նույն ընկերության հաշվապահ Ս․Մ․-ի հետ նախնական համաձայնությամբ, հարկեր չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ, 61-րդ, 104-րդ և 105-րդ հոդվածների պահանջները, 2018թ. օգոստոս ամսից 2020թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը։ Վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև, որպես Ա/Ձ՝ Ա․Պ․-ի գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, 2018թ․ օգոստոս ամսից 2020թ․ դեկտեմբեր ամիսների ընթացքում վերջինիս միջոցով նույն եղանակով թաքցրել է անհատ ձեռնարկատիրոջ հարկման օբյեկտները։ Արդյունքում՝ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության տնօրեն Մ․Մ-ի, հաշվապահ Ս․Մ-ի և Ա/Ձ Ա․Պ․-ի  նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել են քրեական հետապնդումներ և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Ներկայացված մեղադրանքում Մ․Մ-ն, Ս․Մ-ն և Ա․Պ-ն իրենց մեղավոր են ճանաչել, հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ և հայտարարագրել նախկինում թաքցված 785․000․000 ՀՀ դրամի հարկային պարտավորությունը, որից 2023թ. նոյեմբերի 8-ին պետական բյուջե են վճարել շուրջ 300․000․000 ՀՀ դրամը, իսկ մնացած հարկային պարտավորությունները պարտավորվել են վճարել սեղմ ժամկետում։