Ինքներդ եզրակացություններ արեք․ ՀՀ ԱԽՔ-ը Մոսկվա այցի փոխարեն Երևանում ընդունել է ԱՄՆ ներկայացուցչին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանի չմասնակցելը Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։
Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, որ ի սկզբանե Գրիգորյանը պատրաստվում էր գալ ԱՊՀ միջոցառմանը. «Բայց հետո նա ասաց, որ չի կարողանա թռչել։ Որովհետև նրա գրաֆիկը փոխվեց։ Սակայն ավելի ուշ տեղեկացանք, որ նա Երևանում ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդականին։ Ինքներդ եզրակացություններ արեք։ Չնայած դրան, Հայաստանը միջոցառմանը ներկայացված էր Ռուսաստանում իր դեսպանի մակարդակով և մասնակցում էր հանդիպմանը։ Մասնակցության մակարդակը որոշում է ինքը՝ պետությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։