NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

«Դա կլինի ոչ թե սրճարան, այլ գրախանութ, որտեղ նաև կոֆե կտան»․ Վովա Գասպարյանի որդու «բիզնեսը» բնակիչների համար անհարմարություններ է ստեղծել (տեսանյութ, լուսանկարներ)

Թումանյան 35Ա շենքի բնակիչները NEWSPRESS.am-ին ահազանգում են՝ շենքի հարակից շինարարությունը ոչ միայն իրենց անհանգստություն է պատճառում, այլև այդ շինաշխատանքների պատճառով վնասվել է շենքը սնուցող հոսանքի լարն, ու ամբողջ շենքը հոսանքազրկվել է։

Բնակիչները մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ այս ամենի հեղինակը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդին՝ կրտսեր Վլադիմիրն է, ով որոշել է տարածքում սրճարան բացել ու ավտոտնակների վրա ինչ-որ շինարարություն անել։ Սկզբի համար կրտսեր Գասպարյան Վովան որոշել էր ջրագիծ ու կոյուղագիծ տանել դեպի իր ապագա սրճարան։ Թույլտվություն ստանալով Երևանի քաղաքապետարանից` վերջինս սկսել է խողովակաշարի անցկացման համար մեծ խորությամբ փոսեր փորել։

Нет описания.

Մեզ հետ զրույցում շինաշխատանքները ղեկավարողներից մեկը բացատրեց, թե ինչու է շենքը հոսանքազրկվել։ Պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանի տրամադրած նախագծում հոսանքի մալուխների մասին ոչինչ չի եղել, ու աշխատողները չեն իմացել, որ այդ տարածքում հոսանքի գիծ կա։

«Դեռ լավ է՝ ուշադիր էինք ու գազի խողովակը տեսանք, որը դարձյալ չկա նախագծում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե վնասեինք»,- ասաց նա ու ցույց տվեց նախագիծը։

Нет описания.

Բնակիչները, սակայն, շատ էին վրդովված։ Նրանց անհանգստացնում է ոչ միայն այն, որ քանդել են ամբողջ տարածքը, թուլացրել իրենց շենքի հիմքն ու հոսանքազրկել շենքը, այլև այն, որ տարածքում՝ շենքին կից, լինելու է սրճարան։

«Էստեղ սրճարան են սարքելու, բարձր երաժշտություն միացնեն ու անհանգստացնեն մեզ։ Էլ չեմ ասում, որ դրա վերևն էլ՝ ավտոտնակների վրա, ուզում են էլի ինչ-որ բան սարքել։ Փոսը կմտնեմ՝ չեմ թողի խողովակն անցկացնեն»,-նկարահանումների ժամանակ ասաց շենքի բնակիչներից մեկը, ով պահանջում էր հետ լցնել հողը փոսի մեջ ու հեռանալ տարածքից։

Երբ բնակիչների պահանջով աշխատանքերը դադարեցվեցին, տարածք եկավ կրտսեր Վովա Գասպարյանը։ Նա վստահեցրեց, որ ավտոտնակների վրա շինարարություն չի պատրաստվում անել։

«Տնակների վրա շինարարությունը ոչ իմաստ ունի, ոչ էլ թույլ կտան»,- NEWSPRESSS.am-ի զրույցում ասաց նա։

Հարցին, թե՝ իսկ ներքևում սրճարան պատրաստվո՞ւմ է բացել, վերջինս ասաց․ «Դա կլինի ոչ թե սրճարան, այլ գրախանութ, որտեղ նաև կոֆե կտան»։

Նա նշեց, որ իր համար հաճելի չէ անհանգստություն պատճառել բնակիչներին, բայց իրեն թույլ չեն տվել ավելի մոտիկ տարածքից կարգավորել ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգը։

«Ինձ կներեք անհանգստության համար, բայց թողեք աշխատեն, որ շուտ ավարտեն»,- ասաց նա։

Ի վերջո, բնակիչները որոշեցին թույլ տալ շարունակել շինարարությունը՝ պայմանով, որ նոր շինարարություններ չեն լինելու։