Մոտ ապագայում չափազանց կարևոր է տրանսպորտային գծերի իրականացումը, որոնք կմիացնեն «Ադրբեջանի արևմտյան շրջանները» և Նախիջևանը․ Էրդողան
Մենք ապահովել ենք մեր երկրի և տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը մեր կողմից իրականացվող նախագծերի միջոցով, այդ թվում՝ TANAP-ը։ Ինչպես հաղորդում է APA-ն, Թուրքիայում, այդ մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Նա նշեց, որ ներկայումս մեծացել է Մերձավոր Արևելք-Արևմուտք միջանցքի նշանակությունը.
«Մենք պետք է զարգացնենք դրա գործունեությունը, Ղարաբաղի «օկուպացիայի» ավարտով մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մոտենում ենք կայուն խաղաղությանը մեր տարածաշրջանում: Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն այս գործընթացը։ Մոտ ապագայում չափազանց կարևոր է տրանսպորտային գծերի իրականացումը, որոնք կմիացնեն «Ադրբեջանի արևմտյան շրջանները» և Նախիջևանը»։