Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Հայաստանի իշխանության մատը խառն է Արցախի ցեղասպանական ակտի մեջ, որտե՞ղ է գրված, որ 070 կոդը ճամփորդական է, էս ի՞նչ սուտ է․ նախկին ՄԻՊ

2013թ.-ին Բրիտանիայի պատգամավորը Եվրապառլամենտում ադրբեջանցու հարցին, թե դուք ինչո՞ւ չեք գրում, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, ինչպես գրում եք, որ Ռուսաստանն օկուպացրել է Աբխազիան և Հարավային Օսեթիան, շատ պարզ պատասխանել է` Եվրապառլամենտում չկա ընկալում, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը: 

«Ավելին, պատգամավորն ասել է, որ մենք գիտենք, որ շատ քիչ մարդ կա Լեռնային Ղարաբաղում, որ չունի Հայաստանի քաղաքացիություն: Այնինչ, այսօր հապճեպ ընդունվում է որոշում, որն արցախցիների մեծ մասը չի հասկանում, ասում են` մենք արդեն քաղաքացի ենք, ինչո՞ւ պիտի նորից քաղաքացիություն ընդունենք: Որովհետև այս երկրի իշխանությունը զավթած խումբը չի դիտարկում արցախցիներին որպես ցեղասպանություն վերապրած մարդիկ, դա միջազգային պրակտիկայում ընդունված տերմինոլոգիա է, այն է՝ Genocide survivors, որովհետև նրանք վերապրել են ցեղասպանություն: Ինչո՞ւ չի անում` որովհետև իր մատը խառն է այս ցեղասպանական ակտի մեջ: Եթե խառը չլիներ, կընդունե՞ր այդպիսի որոշում` իհարկե, ոչ: Ի՞նչ է նշանակում՝ դու տարիներ շարունակ քաղաքացիություն ունեցող մարդկանց ասում ես, որ դա ընդամենը ճամփորդական փաստաթուղթ է: Էս ի՞նչ սուտ է: ԼՂՀ-ն ուներ միջազգային համագործակցություն, իր գործընկերներին: Ո՞ւր է այն փաստաթուղթը, որտեղ գրված է, որ 070-ը ճամփորդական է: Բա կարելի՞ է երկիրը բերել այն աստիճան դեգրադացիայի, որ բանավոր խոսքերով մերժել 150 հազար (ներառյալ 44-օրյա պատերազմի տեղահանվածները) արցախցիների: Այդ բոլոր շրջանների տարածքները, նույն այդ մարդու ասած, չեն ընկալվում Հայաստանի կողմից օկուպացված, որովհետև ցանկացած գրագետ դիվանագետ գիտի, որ այդ տարածքները միջազգային իրավունքի առումով չեն պատկանում Ադրբեջանին: Արցախը կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքների վրա: Մենք չունենք մի փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Հայաստանն է ճանաչում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, դա ասել է մեկ անձ` չունենալով ոչ մի հիմք»,- ասաց Ալավերդյանը։