Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Հաղթանակ թաղամասում մի խումբ անձանց կողմից խուլիգանության, բռնություն գործադրելու և հրազեն կիրառելու դեպքի նախաքննությամբ պարզվում են միջադեպի մասնակից անձինք. ՔԿ

Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում է քննություն Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 10-րդ փողոցում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, նշված հասցեի բնակչին մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, կիրառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023 թվականի նոյեմբերի 9-ին ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց տան մոտ անհայտ անձինք զենքերով վիճաբանում են հոր հետ:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը, ժամը 17:20-ի սահմաններում, «BMW» և «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաներով մի խումբ անձինք գնացել են Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոց, դուրս հրավիրել նշված փողոցի տներից մեկի բնակիչ Ա.Խ.-ին, ապա ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ բռնի գործողությունները շարունակվել են անգամ, երբ տանից դուրս են եկել Ա.Խ.-ի հայրը, եղբայրն ու այլ անձինք, այդ ընթացքում նշված հասցե եկած անձանցից մեկն իր մոտ գտնվող՝ ինքնաձիգին նմանվող առարկայով կրակահերթ է արձակել: Հարվածներ ստացած անձը բուժօգնության է դիմել բժշկական հաստատություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ  և  335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա․Խ․- ն ճանաչվել է տուժող:

Դեպքի վայրի զննությամբ տան դիմացից ու հարակից տարածքներից հայտնաբերվել և առգրավվել են թվով 11 կրակված պարկուճներ, ինչպես նաև՝ արնանման հետքեր: Առգրավվել է նաև դեպքի վայրը նկարահանող սարքերի տեսագրությունները։

Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական և դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ անձիք:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական ու վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, պատճառները, հանցավոր արարքներ կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանց նույնականացնելու, ինչպես նաև հրազենի բնույթն ու ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Նշված նպատակներով, ինչպես նաև ավտոմեքենաներով դեպքի վայր եկած և առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: