Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Պարզվել են մեկ տարի առաջ Գեղարքունիքում 4 անձի մահվան ելքով վթարի հանգամանքները. «BMW-325-i»-ի վարորդը մեղադրվում է

Պարզվել են 2022թ. նոյեմբերի 25-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած 4 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի հանգամանքները:

ՔԿ-ից հայտնում են, որ 2022թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 58 կմ հատվածում միմյանց են բախվել «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի և «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներից մեկը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Մարտունու» բժշկական կենտրոն, իսկ նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր և «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայում գտնված անձը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է, մշտապես հերքել է իր կողմից հիշյալ ավտոմեքենան վարելու հանգամանքը և ցուցմունքներով պնդել, որ վթարի պահին ավտոմեքենան վարել է իր հետ բժշկական կենտրոն տեղափոխված անձը:  

Սակայն, նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարույթային գործողությունների, քննչական արդյունավետ տակտիկայի կիրառման, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից ելակետային հստակ տվյալներով և նպատակային հարցադրումներով նշանակված դատաավտոտեխնիկական, դատաբժշկական և դատահետքաբանական համալիր փորձաքննության ստացված եզրակացության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակիչը, ալկոհոլ օգտագործած վիճակում, չունենալով համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք, վարել է «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհով՝ Սևան քաղաքից դեպի Մարտունի քաղաքի ուղղությամբ: Հասնելով նշված ավտոճանապարհի 58-րդ կիլոմետր հատված` Լիճք բնակավայրի վարչական տարածք, վերջինս, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ճանապարհային երթևեկության կանոների 65 և 2 կետերի պահանջները, ավտոմեքենան վարել է թույլատրելի 90 կմ/ժ-ը գերազանցող՝ 160 կմ/ժ, այնուհետև՝ 200 կմ/ժ արագությամբ և դուրս բերել այն հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս՝ իրականացնելով ձախակողմյան երթևեկություն:

Արդյունքում, ստեղծել է վթարային իրադրություն, որի հետևանքով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասում ընդհարվել է Մարտունի քաղաքից դեպի Սևան քաղաքի ուղղությամբ ընթացող «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «VOLKSWAGEN-GOLF-1.8» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, երկու ուղևորին, ինչպես նաև «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկին պատճառվել է մահ, իսկ «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «BMW-325-i» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: