Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը հարցազրույց է տվել․ այն կհրապարակվի այսօր
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը․
«Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 21։00-ին, Արցախի հանրային հեռուստատեսության յութուբյան էջով: Հարցազրույցի հղումը հասանելի կլինի նաև Արցախի տեղեկատվական շտաբի առաջիկա հրապարակման մեջ»,- ասվում է շտաբի հաղորդագրության մեջ։