Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկը»․ ՀՀ կողմից առաջարկներ արել հարևան երկրների համար
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը շահավետ կլինի ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև միջազգային առևտրի, կապի և կայունության համար: Այդ մասին Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ ասել է Փաշինյանը.
«Նախագիծը նպատակ ունի միավորել տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան: Մենք առաջարկում ենք դրականորեն փոխել իրավիճակը: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը օգուտ կբերի նաև Վրաստանին և Իրանին»,- ասել է Փաշինյանը։
«Մենք կանգնած ենք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև գործող տրանսպորտային կապերի բացակայության խնդրի առաջ։ Այնուամենայնիվ, ես առաջարկում եմ այս իրավիճակի դրական փոփոխություն մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի միջոցով»,- նշել է նա։
️Ըստ Փաշինյանի՝ այս նախագծի իրականացումը կնպաստի տարածաշրջանում կայունությանը, միջազգային առևտրին և երկարաժամկետ խաղաղության ապահովմանը: