Հիմա չեմ շնորհավորի վարչապետ Ղարիբաշվիլիին, կշնորհավորեմ, երբ ԵԽ-ն որոշում կկայացնի. Փաշինյան
Ցանկանում եմ ողջունել ԵՄ Հանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում է Եվրոպական խորհրդին թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին։ Այդ մասին այսօր «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում» իր ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը․
«Սա շատ կարևոր է։ Ես հիմա չեմ շնորհավորի վարչապետ Ղարիբաշվիլիին, ես պաշտոնապես կշնորհավորեմ, երբ Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի։ Կարծում ենք` սա շատ կարևոր գործընթաց է, և մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին: Մենք հույս ունենք և մաղթում ենք ամենայն հաջողություն Վրաստանին այս ճանապարհին»,- նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը ընդգծել է՝ աշխարհում կան բազմաթիվ կոնֆլիկտներ, միասնական խնդիրն է` շարունակել աշխատել հասցեագրելու բոլոր կոնֆլիկտները՝ հասկանալով, որ դա հեշտ բան չէ․ «Եթե դա հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ։ Դժբախտաբար, հիմա մենք մի իրավիճակում ենք, երբ ինքներս...: Մեր անձնական և քաղաքական պարտականությունն է` հասցեագրել կոնֆլիկտը և անել առավելագույնը հաջողության հասնելու համար»,- ասել է Փաշինյանը։