Բաքուն արձագանքել է Փաշինյանի՝ Ֆրանսիայում արված հայտարարություններին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում արված հայտարարություններին: Հայաստանին կոչ են արել հրաժարվել իբրև թե «ագրեսիվ կեղծ հռետորաբանությունից»՝ նշելով, որ դա կարող է վնասել խաղաղության գործընթացին․
«Հույս ունենք, որ Հայաստանը համարժեք պատասխան կտա մոտ ապագայում հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ Ադրբեջանի կոչերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանական կողմից մերժում են օկուպացված Արցախում բնակիչների էթնիկ զտման փաստը։