Իրավիճակը Ադրբեջանում և Հայաստանում մեզ անհանգստացնում է․ Վրաստանի վարչապետ
Ադրբեջանում և Հայաստանում տիրող իրավիճակը մտահոգություն է առաջացնում Վրաստանում։ Ինչպես հաղորդում է APA-ն՝ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Փարիզի խաղաղության ֆորումում իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ պանելային քննարկման ժամանակ։
«Իրավիճակը մեր տարածաշրջանում, հարևան երկրներում՝ Ադրբեջանում և Հայաստանում, անշուշտ անհանգստություն է առաջացնում Վրաստանի համար։ Ինչպես նախկինում բազմիցս ասել եմ, Վրաստանը շատ օբյեկտիվ, անաչառ միջնորդ է, պարզապես բարեկամ։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, հիանալի հարաբերություններ ունենք նաև Ադրբեջանի հետ։ Ես ինքս շատ վստահելի հարաբերություններ ունեմ երկու առաջնորդների հետ: Ուստի Վրաստանը շահագրգռված է մեր տարածաշրջանում երկարաժամկետ կայուն խաղաղության և կայունության ապահովմամբ»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։