ՔՊ-ում անհամբեր սպասում Լևոն Քոչարյանին և նրան սադրելու, հոր մուռն իրենից հանելու քայլեր են նախապատրաստել, ընդդիմադիրներն էլ որոշել են «բլիժնի բոյ» մտնել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստան» խմբակցությունում երեկ նիստ են հրավիրել, մասնակցել է նաև նախօրեին մանդատ ստացած Լևոն Քոչարյանը: Քննարկել են երեքշաբթի մեկնարկող ԱԺ-ում իրենց անելիքները։ ՔՊ-ում անհամբերությամբ են սպասում Լևոն Քոչարյանին և նրան սադրելու, ճնշելու, նրա հոր մուռն իրենից հանելու քայլեր են նախապատրաստել։ Ընդդիմադիրները որոշել են վերցնել նետված ձեռնոցը և «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ, եթե նրանք փորձեն իրավիճակը թեժացնել։
Մեր աղբյուրն ասաց, որ մինչեւ վերջ կռվելու են եւ երեկվա նիստում քննարկել են հնարավոր սցենարները ու իրենց արձագանքները: «Հայաստան» խմբակցությունը որոշել է մասնակցել նաեւ բյուջեի քննարկմանը, որին ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում