Անպատիվ, անինքնասեր, անողնաշար կմկմացողները․ Էդգար Ղազարյան
Արցախի Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպել է կմկմոցների շարք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Առաջինը կմկմալու հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանի մեղքով Բաքվի բանտում հայտնված Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի թիկնապահին։
Կմկմալու իր փառահեղ կարողությունների ցուցադրության երկրորդ հնարավորությունը տրված էր Նիկոլ Փաշինյանի մեղքով Բաքվի բանտում հայտնված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հորեղբոր որդուն։ Սրանց կմկմոցների գլխավոր խնդիրը զգուշավոր կմկմոցն է, որպեսզի իրենց կմկմալու ընթացքում հանկարծ չարտաբերեն Նիկոլ Փաշինյանի անունը, ում մեղքով Արցախը հանձնվել է թշնամուն, Արցախի ողջ բնակչությունը դարձել ցեղասպանության ու բռնի տեղահանության զոհ, կործանվել է Արցախի պետականությունը, իսկ իրենք դեռ կմկմում են այդ ամենի հեղինակ Հայաստանի կառավարության ստորին օղակների հետ «համագործակցության» մասին, որպեսզի լուծեն թոշակների, նպաստների ու կոմունալ ծախսերի փոխհատուցում ստանալու հարցերը»։