ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը Գազայի և Ուկրաինայի հարցի հետ այսօր կքննարկվի նաև Ադրբեջանի և Հայաստանի հարցը․ Բորել
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը կքննարկի իրավիճակն Ադրբեջանում և Հայաստանում։ Ինչպես գրում է APA գործակալությունը՝ հանդիպումից առաջ այս մասին լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Այսօր մենք կենտրոնանալու ենք երեք հարցի վրա՝ Ուկրաինա, իրավիճակը Գազայում, Ադրբեջանում և Հայաստանում»,- ասել է Բորելը։
Նշենք, որ Խորհրդի նիստին մասնակցում են ԵՄ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները։