Փաշինյանը չարաշահում է այն փաստը, որ Ֆրանսիան Անվտանգության խորհրդի մշտական անդամ է․ Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Էլչին Ամիրբեկով
Անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման համար պայքարը եղել է հիմնական շարժառիթը վերջին ավելի քան 30 տարվա ընթացքում, քանի որ մեր հողերը «օկուպացվել» են։ Այս մասին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
«Հիմա հարցը լուծված է։ Մենք վերականգնել ենք «պատմական արդարությունը»»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանում դեռ ուժեղ են «ռևանշիստական» տրամադրությունները։
Ըստ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցչի՝ «նման տրամադրությունների պահպանման գործում էական դեր ունի Եվրոպայում Հայաստանի ամենամոտ դաշնակիցը՝ Ֆրանսիան, որն ամեն կերպ ուռճացնում է հայերի արտաքսման մասին «կեղծ» թեզը»։ Ամիրբեկովն ասել է, որ Փաշինյանը չարաշահում է այն փաստը, որ Ֆրանսիան Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։
«Սխալ ուղղությամբ են գնում»,- ասում է Ամիրբեկովը: