Առաջիկա տասնամյակների համար ամենակարևոր խնդիրը լինելու է բնականոն կյանքի վերադարձը «ազատագրված» տարածքներ․ Ամիրբեկով
Ադրբեջանի կառավարությունն այժմ միլիարդներ է ծախսում այդ հողերն ականազերծելու և վերականգնելու վրա, որպեսզի այնտեղ նորից կյանք տիրի։ Այս մասին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Նրա խոսքով` այժմ Ադրբեջանի գաղափարը, ազգային գաղափարը, որին հետամուտ է լինելու կառավարությունը, խաղաղության ամրապնդումն է։
«Առաջիկա տասնամյակների համար ամենակարևոր խնդիրը լինելու է բնականոն կյանքի վերադարձը «ազատագրված» տարածքներ»,- ասել է Ամիրբեկովը։