Հայաստանը «չի կատարել» իր պարտավորությունները՝ կապ ստեղծելու «Արևելյան Զանգեզուր»-ի և Նախիջևանի միջև․ Ալիև
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։
Ինչպես հայտնում է APA գործակալությունը՝ հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, որ իբրև Հայաստանը չի կատարում 2020թ․-ի նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի կետերը։
«Հայաստանը ոչ միայն դուրս չբերեց իր զինված ուժերը Ղարաբաղից, այլ նույնիսկ միտումնավոր օգտագործեց այդ տարածքը ռազմական տեխնիկա, զինված ուժերի անձնակազմ և ականներ տեղափոխելու համար։ Նաև Հայաստանը «չի կատարել» իր պարտավորությունները՝ կապ ստեղծելու «Արևելյան Զանգեզուր»-ի և Նախիջևանի միջև»,- ասել է Ալիևը։