Հայաստանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու «իրավունքը» և որևէ տեսակետ չի ներկայացրել այդ կապակցությամբ․ Ալիև
Ադրբեջանն այժմ ներկայացրել է հստակ և թափանցիկ ծրագիր՝ կապված վերադարձի և համակեցության իրավունքի հետ։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպման ժամանակ։
Ալիևը մասնավորապես ասել է․
«Ադրբեջանը ներկա պահին ներկայացնում է վերադարձի և համակեցության իրավունքի վերաբերյալ հստակ և թափանցիկ ծրագիր, սակայն Հայաստանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու «իրավունքը» և որևէ տեսակետ չի ներկայացրել այդ կապակցությամբ»,- ասել է Ալիևը։