Ուզենք-չուզենք՝ այստեղ պետք է խնդիրներ լուծեն ռեգիոնալ պետությունները՝ ՌԴ, Իրան, Թուրքիա․ հետևաբար մենք պետք է ընտրություն կատարենք դրանց միջև․ Շարմազանով
Այս մարդիկ ատում են հայոց պետականությունը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով իշխանության քաղաքականությանը։
«Փաշինյանի իշխանությունը հայոց պետականության գնդակահարողներն են։ Կարծիք կա, որ Փաշինյանը Նաիրի Հունանյանի հոգեզավակն է։ Ինչո՞ւ։ Հոկտեմբերի 27-ին Հունանյանը գնդակահարեց հայոց պետականության հիմնասյուներ Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, պատգամավորների ու նախարարի, Փաշինյանը գնդակահարում է ուղիղ հայոց պետականությունը, հայոց պետականության հիմք հանդիսացող բանակը, գեներալիտետը, Արցախը։
Մի մարդը, որը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ի՞նչ անվտանգություն։ Սրանք անվտանգությունից ի՞նչ են հասկանում։ Ինչքան Զելենսկին ու Սաակաշվիլին էին հասկանում, այնքան էլ Փաշինյանը։ Տեսանք...»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողի դիտարկմանը, որ իշխանություններն ասում են` հոգ չէ, Իրանից կգնեն գազ, Շարմազանովն ասաց. «Իյա՜, դուք Արևմուտքի հետ խաղեր եք տալիս, Պարսկաստանը ձեզ պետք է գազ տա՞։ Դուք չե՞ք հասկանում, որ աշխարհը գնում է ռեգիոնալացման։ Ուզենք-չուզենք, այստեղ պետք է խնդիրներ լուծեն ռեգիոնալ պետությունները՝ ՌԴ, Իրան, Թուրքիա։ Հետևաբար, մենք պետք է ընտրություն կատարենք դրանց միջև։ Իսկ մենք ռեգիոնալ այդ պետություններից գնում ենք ոչ թե դեպի ՌԴ կամ Իրան, այլ Թուրքիա և Արևմուտք»։