Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Հայկական իրավական կենտրոնը միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Հայ դատի համակարգում գործող՝ «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (Armenian Legal Center-ALC)  տևական ժամանակահատված ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացում: Այս մասին տեղեկանում էենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից։

Համապատասխան UPR-ի ընթացակարգերին՝ ALC-ն մանրակրկիտ պատրաստել է «այլ շահագրգիռ կողմերի զեկույց»՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայերի, Արցախի և Հայաստանի նկատմամբ իրականացված մարդու իրավունքների խախտումների համապարփակ ամփոփումը՝ կոնկրետ առաջարկություններով: Այս զեկույցը ներկայացվել է UPR-ի քարտուղարություն՝ նպաստելով Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր  վիճակի պատշաճ գնահատմանը:

Վերջին 18 ամիսների ընթացքում ALC-ն համապատասխան զեկույցներ և իրավական վերլուծություններ է ներկայացրել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների տարբեր դաշնագրերի մարմիններին, անկախ փորձագետներին, հատուկ զեկուցողներին և աշխատանքային խմբերին: ALC-ն նաև համագործակցել է միջազգային հասարակական կազմակերպությունների հետ, որոնք կենտրոնացած են մարդու իրավունքների վրա՝ նրանց տրամադրելով զեկույցներ և տվյալներ՝ ընդգծելու խախտումների լրջությունը և Ադրբեջանին, իր գործողությունների համար, պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: ALC-ի կողմից պատրաստված նյութերի ազդեցությունն ակնհայտ է ՄԱԿ-ի «Շահագրգիռ կողմերի տեղեկատվական զեկույցում», որտեղ տեղ են գտել ALC-ի պատկերացումները:

Բացի այդ, ALC-ն աջակցել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի տարածաշրջանային գրասենյակներին՝ համապատասխան զեկույցներ ներկայացնելու UPR քարտուղարությանը և պաշտպանելու հայերի իրավունքներն իրենց երկրների արտաքին գործերի նախարարություններում, որոնք նույնպես մասնակցում են Ադրբեջանի UPR-ի վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումներին: Աշխատանքի այս ընթացակարգը  ենթադրում էր հարցումների և կոնկրետ առաջարկությունների ներկայացում՝ նպատակ ունենալով երաշխավորել, որ Ադրբեջանը պատասխանատվություն կկրի միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների խախտումների համար:

Շարունակելով իր հանձնառությունը՝ ALC-ն ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի UPR-ի աշխատանքային խմբի նիստերին, որոնք նախատեսված են 2023 թվականի նոյեմբերի 14-ին և 17-ին, Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդում:

Ավելին՝ ALC-ն նոյեմբերի 14-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդի նստավայրում  մասնակցելու է Հայ օգնության միության կողմից կազմակերպված տեղեկատվական միջոցառմանը, որը կրում է «Արցախի վերականգնման ճանապարհը. Ադրբեջանին պատասխանատվության ենթարկում» խորագիրը: Այս միջոցառումը, որն անցկացվում է Ադրբեջանի համար UPR գործընթացին զուգահեռ, նպատակ ունի խթանել փորձագետների, պետական ​​պատվիրակությունների, շահագրգիռ կողմերի և փաստաբանների միջև քննարկումները մարդու իրավունքների մարտահրավերների ու հաշվետվողականության հնարավորությունների վերաբերյալ՝ Արցախում բռնի տեղահանման ողբերգական իրադարձությունների լույսի ներքո: Այս առումով ALC-ն օգտագործելու  է իր փորձը ցեղասպանության, էթնիկական զտումների և բռնի տեղահանման հանցագործությունների իրավական հետապնդման գործում:

Վերջին իրադարձությունների համատեքստում ALC-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ ՝ մարդկության նկատմամբ իր վերջին հանցագործությունների համար: Հիմնական առաջարկությունները ներառում են Արցախի կալանավորված առաջնորդների և ռազմագերիների հրատապ ազատ արձակումը` ապահովելով նրանց անվտանգ վերադարձն իրենց ընտանիքներ: Շեշտը դրվում է նաև արցախահայության՝ տուն վերադառնալու և խաղաղ ու ապահով ապրելու հիմնարար իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքնորոշման իրավունքի վերահաստատման վրա։

ALC-ն կոչ է անում անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրել տեղահանված հայերին, հաստատել տեղահանված արցախցիների գույքային պահանջների արդարացի գործընթաց, միջազգային մոնիտորինգի միջոցով ապահովել տարածաշրջանում մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը և խրախուսել դիվանագիտական ​​ջանքերը՝ ապահովելու Արցախի հայության իրավունքները։

ALC-ն նաև կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ հակամարտության ընթացքում միջազգային իրավունքի խախտման և մարդու իրավունքների ոտնահարման համար՝ ընդգծելով արդարության կարևորությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։