Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Հայերը դարեր շարունակ ապրել են Արցախում, դրա մասին լավ գիտեք․ Մամիջանյանը՝ ադրբեջանական պատվիրակին

 «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի արձագանքը՝ Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամի ելույթին.

«Ինձ թվում էր՝ ամենինչ արդեն լսել եմ ու տեսել եմ, բայց լսել, թե ինչպես է Ադրբեջանի պատվիրակությունը փորձում ապացուցել, որ այն, ինչ հենց այս շենքում ընդունվել է Եվրոպական խորհրդարանի կողմից, սուտ է, ինձ համար նորություն էր։

Ադրբեջանի պատվիրակությունը կարդում է միջազգային դատարանի դատական որոշումը և մեկնաբանում այնպես, ինչպես ցանկանում է։ Սա նույնպես ինձ համար նորություն էր։

Ինչպես հասկացա, դուք (Ադրբեջանի պատվիրակությունը) սիրում եք թվային օրինակներով խոսել։ Ես էլ մի թիվ կասեմ։ Այն, ինչի մասին ես խոսելու եմ, տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ։ Միայն 60 մարդ մահացել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհին։ Եվ սա Ադրբեջանի ներկայացուցիչների պատկերացումներով տեղի է ունեցել ոչ թե այն պատճառով, որ այդ մարդկանց բռնի տեղահանել են, այլ որովհետև այդ մարդիկ ինքնակամ ցանկացել են տեղափոխվել։ Այսինքն, մարդկանց չեն ստիպել փախնել Հայաստան, բայց չգիտես ինչպես 60 մարդ զոհվում է այդ ճանապարհին։ Ես չեմ կարծում, որ այդ գործողությունը կամավոր որոշման արդյունք էր։

Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր «90-ականներին եկել են ապրելու Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում», ապա հիշեցնեմ, որ հայերը դարեր շարունակ են այդտեղ ապրել։ Եվ դուք (Ադրբեջանի պատվիրակությունը) դրա մասին հոյակապ գիտեք։

Ինչ վերաբերում է ՄԱԿ առաքելությանը... ես չեմ վախենա ասել, որ դա ամոթալի պատվիրակություն էր՝ բաղկացած ո՞ր երկրներից՝ Թուրքիա, Պակիստան՝ մի երկիր, որը պաշտոնապես չի ճանաչում Հայաստանը որպես պետություն, և այլն։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի 4 բանաձևերին. կրկին հիշեցնեմ, որ այդ 4 բանաձևերը վերաբերում էին 90-ականների հակամարտությանը և ընդհանուր ոչինչ չունեն հակամարտության կարգավորման հետ, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, ինչպես նաև Հայաստանը որևէ պարտավարություն չունի ՄԱԿ-ի այդ բանաձևերով՝ բացի մեկից՝ օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա՝ դադարեցնելու համար ռազմական գործողությունները։ Եվ Հայաստանն իր այդ պարտականությունը կատարել է:

Դուք (Ադրբեջանի պատվիրակությունը) խոսում էիք Ադրբեջանում մարդու իրավունքներից, սակայն ես կարող եմ գործընկերներին հետաքրքիր ընթերցանության նյութեր տրամադրել, որոնք կազմվել են ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Եվրոպական խորհրդարանի, եվրոպական այլ կառույցների կողմից, որոնցում գունագեղ ներկայացված է, թե Ադրբեջանում ինչ վիճակ է մարդու իրավունքների համատեքստում։

Խոսելով բռնի տեղահանվածներին Հայաստանի աջակցության մասին՝ նշեմ, որ այժմ ավելի քան 100.000 բռնի տեղահանված կա Հայաստանում։ Ես նույնիսկ չեմ ուզում ներկայացնել այդ ընտանիքների, երեխաների ողբերգությունը, որ այս պահին տեղի է ունենում։ Դուք (Ադրբեջանը) ավելի քան 9 ամիս շրջափակված էիք պահում Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, որից հետո ձեր կողմից իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100.000 մարդ ստիպված էր բռնի տեղահանվել Հայաստան։ Ես կկրկնեմ այդ թիվը՝ ավելի քան 60 մարդ մահացել է այդ բռնի տեղահանման ճանապարհին։ Իհարկե, Ադրբեջանի պատվիրակությունը հիմա կրկին կգրանցվի՝ հավելյալ ելույթ ունենալու և նոր «փաստեր» ներկայացնելու համար, բայց այդպես կոչված փաստերին ի պատասխան՝ ես սիրով մեր բոլոր գործընկերներին հրավիրում եմ Հայաստան՝ տեսնելու այդ մարդկանց և լսելու, թե ինչի միջով են նրանցից յուրաքանչյուրը ստիպված եղել անցնել։ Ես նույնիսկ չեմ ներկայացնի մարդկանց սպանությունների, խոշտանգումների, կանանց բռնաբարությունների փաստեր ու լուսանկարներ: Չեմ կարծում, որ այժմ դրա տեղն ու ժամանակն է։ Բայց այն, ինչ գրված է այս քննարկվող զեկույցում, միայն փաստագրումն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել այս տարի։ Եվ մի օր Ադրբեջանը ստիպված է լինելու պատասխան տալ այդ ամենն անելու համար։»