Փոթիի նավահանգստից հաստատել են՝ Ֆրանսիայից Վրաստանի տարածքով ռազմական տեխնիկա է առաքվում Հայաստան
Վրաստանի Փոթի նավահանգստում հաստատել են Ֆրանսիայից Վրաստանի տարածքով ռազմական տեխնիկայի առաքումը Հայաստան։ Այս մասին APM Terminals Poti-ին հայտնել է Ազատություն ռադիոկայանի վրացալեզու ծառայությանը։
«Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ այդ բեռը եկել է ԵՄ մի երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել է մի երկիր, որի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում՝ Հայաստան։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից կոնկրետ ցուցումների և միջազգային կարգավորիչների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության պայմաններում, APM Terminals Փոթին, որը բազմաֆունկցիոնալ նավահանգիստն է Վրաստանում և տարածաշրջանում, հնարավորություն չունի անհիմն կերպով հրաժարվել չարտոնված բեռների ընդունումից»,-ասվում է նավահանգստի հաղորդագրության մեջ: