Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոhԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՍնունդ, ջուր, գազ, խոնավություն. ՄԻՊ-ը հրապարակել է «Հատուկ կացարանում» հայտնաբերված խնդիրներըՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու-ստանալու դեպքերԻ՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումըԱվետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՈղբերգական դեպք Լոռիում. 8-ամյա երեխան մաhաgել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհինՍԴ-ում ընտրությունների հետ կապված գործ է քննվում, իսկ իշխող ուժն արդեն ընտրում է նոր ԱԺ նախագահի և փոխխոսնակների թեկնածուներինԻսրայելը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող Համասի ենթակառուցվածքներինԱպրիլից թոշակը բարձրացրին, հունիսից նպաստը կտրեցին«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ինՊայթյուն Մոնակոյում. վիրավորվել է ուկրաինացի հայտնի օլիգարխն ու իր ընտանիքի անդամները Հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
«Իմնեմնիմի»-ն վերադառնում է Նարեկի և Վազգենի մասնակցությամբ՝ միայն Patreon-ում
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ ԶախարովաԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում. «Ժողովուրդ»
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն նախագահ. մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյանի շնորհավորանքը՝ կալանավայրիցԿդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ»Իրավապահ համակարգում կարճատև դադար է. քաղաքական հրահանգները տրված են, անունները հայտնի են... «Ժողովուրդ»
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին
ՔՊ-ն հետողորմեա է անում իր ընդունած օրենքը՝ գայթակղելով ընդդիմությանը. «Հրապարակ»Հանրությանը ներկայացվել է որպես իրականություն այն, ինչը երրորդ կողմը դատարանում փաստացի խոստովանեց, որ երբևէ չի հիմնավորվել որևէ փաստով կամ իրավական գնահատականով. ՓաստաբանԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»Մոսկվան ենթարկվել է անօդաչուների հերթական լայնածավալ գրոհինԸնդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ. «Հրապարակ»Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքինՁախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները. «Հրապարակ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը. «Ժողովուրդ»ԲՀԿ շուրջ ձևավորվող լայն հանրային համախմբումը դառնում է ուշագրավ քաղաքական ֆենոմեն, որը լրջորեն փոխում է ուժերի դասավորությունը. «Փաստ»Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Ինձնից կախված ամեն ինչ կանեմ. Վահագն ԱլեքսանյանԶախարյանը վերադառնո՞ւմ է Ռուսաստան. ֆուտբոլիստի գործակալը պատասխանել է հարցինՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական մասում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա համալիրին հասցված հարվածների մասինՀնարավոր կլինի՞ ՀՀ-ում բջջայինների բազայով հետևել մարդկանց. պարզաբանում է պաշտոնյանՄոսկվան և Բաքուն հայտարարել են 2024 թվականին AZAL-ի օդանավի կործանման վերաբերյալ հարցերի կարգավորման մասինՄունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց ՃապոնիայինՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-իՍերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասինՊաշտոնական. Նոան հայտնեց հերթական տրանսֆերի մասինԼիբանանը պատրաստ է բանակը տեղակայել Իսրայելի հետ սահմանինԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին«Օրրան»-ի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սաների հետ
Հասարակություն

Ավարտվել է 2019թ. Վանաձորում 3 անձի սպանության և 5-ի վիրավորման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ՝ 2019թ․ հոկտեմբերի 4-ին Վանաձորում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած 3 անձի սպանության և 5 անձի վիրավորման դեպքի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչն իր առանձնատան նկուղային հարկում հյուրընկալել է երկու համաքաղաքացու:

Զրույցի ընթացքում նրանցից մեկը 50-ամյա տղամարդուց անհատույց գումար է պահանջել, որին վերջինս չի մերժել և խոստացել է հաջորդ օրը տալ: Միևնույն ժամանակ, հյուրընկալված տղամարդկանցից մյուսը վառած ծխախոտը դրել է 50-ամյա տղամարդու պարանոցի հետին մակերեսին, ապա երկուսով սկսել են հարվածել տղամարդու մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկա­նիշներ չպարու­նակող մարմնական վնասվածքներ:

Այդ ընթացքում հիշյալ երկու տղամարդկանցից մեկը «Բռունի» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից կրակոց է արձակել, իսկ 50-ամյա տղամարդը, սեղանից վերցնելով «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ակոսափող մարտական ատրճանակ, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, հիշյալ երկու տղամարդկանց սպանելու դիտավորությամբ, բազմաթիվ կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ:

Վերջինիս արձակած կրակոցներից նշված 2 անձինք մահացել են։

Այդ ընթացքում, լսելով կրակոցների ձայնը՝ մի խումբ անձանց հետ ներս է մտել 50-ամյա տղամարդու քրոջ 43-ամյա որդին և ինքնակամ ներգրավվել է վեճին: Վերջինս, կտրող գործիքով  այտի և որովայնի շրջանում թեթև վնաս ստանալով, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, այնտեղ գտնվող 6 անձանց սպանելու դիտավորությամբ, քննությամբ դեռևս չպարզված անձից ձեռք բերված «ԱԿ-74» մոդելի ակոսափող մարտական ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ:

50-ամյա տղամարդու քրոջ որդու կողմից արձակված կրակոցների արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից առանձնատան նկուղային հարկում գտնվող անձանցից 1-ը մահացել է, 5-ը ստացել են ծանր մարմնական վնաս:        

Նախաքննության ընթացքում հիշյալ առանձնատանը կատարված խուզարկությամբ նաև հայտնաբերվել է ընդ­հանուր 142,84 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա», զգալի չափերով՝ 0,00937 գրամ քաշով «Տետրահիդրոկաննաբինոլ» և զգալի չափերով՝ 689,97 գրամ քաշով «Կանեփ» տեսակի թմրամիջոց:                 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 50-ամյա տղամարդուն և վերջինիս քրոջ որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:

Վերջիններիս մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, ինչպես նաև առանձ­նապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու վերաբերյալ մասով անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հիշյալ հրազենների և թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանգամանքները պարզելու ուղղությամբ:  

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: