Լևոն Քոչարյանը կալանքից ազատվելուց ու պատգամավոր դառնալուց հետո այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ` «տեսակցելու ապօրինի կալանքում» գտնվողներին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր՝ պատգամավորական երդումից հետո, Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցելու ապօրինի կալանքում գտնվող մեր հայրենակիցներին:
Այս ամենը կազմակերպողներն ու կատարողները պիտի պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հաջորդող ցանկացած իշխանության մտքով անգամ չանցնի դատական ու իրավապահ համակարգը ծառայեցնել ընդդիմախոսներին ճնշելու համար»: