Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվում, որ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում ՀԱՊԿ նիստին
Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է վերաբերվել այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ նիստին Մոսկվայում։ Այդ մասին Риа Новости-ին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Փաշինյանը տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: