Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոhԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՍնունդ, ջուր, գազ, խոնավություն. ՄԻՊ-ը հրապարակել է «Հատուկ կացարանում» հայտնաբերված խնդիրներըՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու-ստանալու դեպքերԻ՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումըԱվետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՈղբերգական դեպք Լոռիում. 8-ամյա երեխան մաhաgել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհինՍԴ-ում ընտրությունների հետ կապված գործ է քննվում, իսկ իշխող ուժն արդեն ընտրում է նոր ԱԺ նախագահի և փոխխոսնակների թեկնածուներինԻսրայելը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող Համասի ենթակառուցվածքներինԱպրիլից թոշակը բարձրացրին, հունիսից նպաստը կտրեցին«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ինՊայթյուն Մոնակոյում. վիրավորվել է ուկրաինացի հայտնի օլիգարխն ու իր ընտանիքի անդամները Հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
«Իմնեմնիմի»-ն վերադառնում է Նարեկի և Վազգենի մասնակցությամբ՝ միայն Patreon-ում
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ ԶախարովաԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում. «Ժողովուրդ»
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն նախագահ. մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյանի շնորհավորանքը՝ կալանավայրիցԿդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ»Իրավապահ համակարգում կարճատև դադար է. քաղաքական հրահանգները տրված են, անունները հայտնի են... «Ժողովուրդ»
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին
ՔՊ-ն հետողորմեա է անում իր ընդունած օրենքը՝ գայթակղելով ընդդիմությանը. «Հրապարակ»Հանրությանը ներկայացվել է որպես իրականություն այն, ինչը երրորդ կողմը դատարանում փաստացի խոստովանեց, որ երբևէ չի հիմնավորվել որևէ փաստով կամ իրավական գնահատականով. ՓաստաբանԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»Մոսկվան ենթարկվել է անօդաչուների հերթական լայնածավալ գրոհինԸնդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ. «Հրապարակ»Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքինՁախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները. «Հրապարակ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը. «Ժողովուրդ»ԲՀԿ շուրջ ձևավորվող լայն հանրային համախմբումը դառնում է ուշագրավ քաղաքական ֆենոմեն, որը լրջորեն փոխում է ուժերի դասավորությունը. «Փաստ»Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Ինձնից կախված ամեն ինչ կանեմ. Վահագն ԱլեքսանյանԶախարյանը վերադառնո՞ւմ է Ռուսաստան. ֆուտբոլիստի գործակալը պատասխանել է հարցինՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական մասում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա համալիրին հասցված հարվածների մասինՀնարավոր կլինի՞ ՀՀ-ում բջջայինների բազայով հետևել մարդկանց. պարզաբանում է պաշտոնյանՄոսկվան և Բաքուն հայտարարել են 2024 թվականին AZAL-ի օդանավի կործանման վերաբերյալ հարցերի կարգավորման մասինՄունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց ՃապոնիայինՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-իՍերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասինՊաշտոնական. Նոան հայտնեց հերթական տրանսֆերի մասինԼիբանանը պատրաստ է բանակը տեղակայել Իսրայելի հետ սահմանինԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին«Օրրան»-ի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սաների հետ
Հասարակություն

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին այցելել է Ադրբեջանի  իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

 

«Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն հայ անձանց, որոնք ձերբակալվել են Ադրբեջանում և որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են և գտնվում են Ադրբեջանում 2020 թվականից ի վեր, 2021 թվականի, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի սրացումների հետևանքով։ Տեսակցությունները պարբերական բնույթ են կրում: Օգտվելով դրանից՝ հնարավորություն ենք տալիս նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,-ասաց Զառա Ամատունին։  

Նա նշեց, որ հոկտեմբերին ԿԽՄԿ-ն Բաքվում տեսակցել է նրանց մի մասին, իսկ այս ամսվա սկզբին առաջին անգամ տեսակցել է սեպտմեբերի 19-ի ռազմական գործողությունների առնչությամբ ձերբակալված հայերին, որոնց մասին հաստատումները կազմակերպությունը ստացել է վերջերս։

Նրա խոսքով, տեսակցություններն անցնում են առանձնազրույցի ձևաչափով, որի ընթացքում յուրաքանչյուր անձի հետ քննարկվում են իրեն վերաբերող հարցերը, խնդիրները։ ԿԽՄԿ-ի աշխատակիցների ուշադրության կենտրոնում է լինում բոլոր անձանց առողջական վիճակը, նրանց պահման պայմանները։ Այդ ամենը դիտարկվում են ինչպես առանձնազրույցների, այնպես էլ բոլոր հնարավոր տարածքներով շրջայցերի միջոցով։

«Ինչ վերաբերում է այդ նկատառումներին և, թե ինչպես ենք մենք հետևողական դրանց, ապա սա արդեն փակ տեղեկություններ են և անմիջապես քննարկվում են տեղի իշխանությունների հետ։ Տեսակցությունների նպատակն այն է, որ կարողանանք տեսնել, թե ինչ վիճակում են նրանք գտնվում, ինչի կարիք ունեն և եթե կարող ենք նաև մենք աջակցել, որ այդ կարիքները հնարավոր լինի պատշաճ կերպով հասցեագրել։ Նշեմ, որ մենք չենք բարձրաձայնում դրա մասին հանրային հարթակում։ Դա մեզ թույլ է տալիս առավելապես բաց կերպով քննարկել այդ հարցերն այն պատկան մարմինների հետ, որոնք պատասխանատու են այս անձանց համար»,-ասաց Զառա Ամատունին։