Վրաստանը չի մասնակցել և չի մասնակցելու «3+3» ձևաչափին․ մենք շատ լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ․ Վրաստանի ԱԳ նախարար
«3+3» հարթակի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը պարզ է՝ երկիրը չի մասնակցել, չի մասնակցում և չի մասնակցելու այս ձևաչափին։
Այդ մասին Վրաստանի հանրային ալիքի եթերում ասել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։
Նա ընդգծել է, որ Վրաստանը շատ լավ համագործակցություն և երկկողմ հարաբերություններ ունի հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ։