Վրաստանը չեզոք խաղացող է հայ-ադրբեջանական «խաղաղ» գործընթացում․ Վրաստանի ԱԳ նախարար
Մեր հիմնական նպատակը մեր երկու բարեկամ և եղբայրական երկրների հետ միասին տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է։ Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։
Նա նշել է, որ Վրաստանն այս գործընթացում հաջողությամբ իրականացրել է չեզոք խաղացողի դերը։
«Հայ-ադրբեջանական հակամարտությունը շատ բարդ է։ Վրաստանը չեզոք խաղացող է հայ-ադրբեջանական «խաղաղ» գործընթացում։ Պետք է նշեմ, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հատուկ ջանքերի շնորհիվ կոնկրետ արդյունքներ են ձեռք բերվել»,-նշել է Դարչիաշվիլին։