Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Շատ դեպքերում ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացումը կախված եղել է ՀՀ իշխանություններից. Սեյրան Օհանյան

ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որը ձևավորվել է Խորհրդային միության փլուզումից հետո և նրա ձևավորման ակունքներում կանգնած է եղել նաև Հայաստանի Հանրապետությունը: Պարզ է, որ հարաբերությունների մեջ կան խնդիրներ, բայց ստեղծվել է պայմանագրաիրավագրային փաթեթ և մանավանդ ռազմական կոմպոնենտի մեջ Հայաստանի Հանրապետությունը մեծ ներգրավվածություն է ունեցել դրանց զարգացման հարցում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: 

«Այս պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը գտնվում են բավականին լուրջ, բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, և սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Մենք այդ դաշինքի անդամ ենք, մենք այդ դաշինքի շրջանակներում պետք է ձևավորենք մեր հարաբերությունները: Շատ դեպքերում հարաբերությունների վատթարացումը կախված եղել է ՀՀ իշխանություններից»,- ասաց Օհանյանը` բերելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման, զորավարժություններին չմասնակցելու օրինակները: 

Ըստ Պաշտպանության նախկին նախարարի` Հայաստանի Հանրապետությունը բոլոր այն կառույցներում, որտեղ մասնակցություն ունի, հատկապես ռազմաքաղաքական այդ դաշինքում` ՀԱՊԿ-ում, բոլոր միջոցառումներին պիտի գնա մասնակցի և եթե խնդիրներ ունի իր հարևանների կամ դաշինքի անդամ երկրների հետ, ապա այդ հարցերը պետք է բարձրաձայնել այն հարթակներում, որտեղ որ միջոցառումներ են իրականացվում: 

Լրագրողի հարցին` գնանք այնտեղ ի՞նչ անենք, եթե անվտանգային հարցերում այդ կառույցը մեզ չի աջակցում, Օհանյանը պատասխանեց. «Եթե կազմակերպությունը պարտականությունը չի կատարում, և որոշակի խնդիրներ մենք էլ ենք տեսնում, այդ ամենի մասին պետք է բարձրաձայնել, բայց ես գտնում եմ, որ ՀԱՊԿ վրա որոշ դեպքերում այնպիսի խնդիրներ են դրվում, կամ ասվում, որ իրենք պետք է գան դա անեն, որի իրականացնողը ՀՀ-ն է: Ես ապրում եմ այս երկրում և ՀԱՊԿ-ի ոչ մի երկիր չի գալու ամրապնդի մեր սահմանները, ՀԱՊԿ ոչ մի երկիր չի գալու մեր սահմաններում, մեր բարձունքներում մեր ռազմավարական կետերում մեզ համար խրամատներ փորի: ՀԱՊԿ-ի խնդիրն ավելի գլոբալ է` տարածաշրջանային խոշոր բախումների ընթացքում»: