Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել
Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Արարատ Միրզոյանը կմասնակցի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին:
Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ: