Լավ ենք անում․ Գագիկ Մելքոնյանը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
Ոչ, ոչ, դուրս չենք գալիս: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից:
Հարցին` եթե դուրս չենք գալիս, ինչո՞ւ չենք մասնակցոում ՀԱՊԿ նիստին, Մելքոնյանը պատասխանեց` լավ ենք անում:
Հիշենենք, որ երեկ բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: