Բաքուն և Երևանը պետք է խաղաղության ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկեն. Օ՛Բրայեն
ԱՄՆ Կոնգրեսից հայտարարել են՝ անհրաժեշտ է, որ Բաքուն և Երևանը առաջիկա շաբաթների ընթացքում խաղաղության ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկեն։
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում ընթանում են «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումները։