ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով․ ՌԴ ԱԳՆ
ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․
«Մոսկվան առաջարկել է օգտագործել ՄՔԴ մեխանիզմները՝ առանց կանոնադրության ընդունման, սակայն Երևանն անտեսել է առաջարկը»,- ընդգծել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հնարավորություն կա լուծելու Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը, եթե Երևանը շահագրգռված է։