ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերին. կոնգրեսական
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերին, փոխանցում է ТАСС-ը․
«Մենք բազմիցս ահազանգել ենք այն մասին, որ Հայաստանի ներսում ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է», - նշել է Օ՛Բրայենը՝ հավելելով, որ Բաքվի իշխանությունները ԱՄՆ-ին հավաստիացրել են, որ հարձակման մտադրություն չունեն․
«Մենք շատ ուշադիր հետևում ենք զորքերի տեղաշարժին, այլ ծրագրերին(եթե դրանք լինեն)», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը։