ՀԱՊԿ-ը Հայաստանին ապահովում է անհրաժեշտ անվտանգությամբ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը և Երևանի՝ կազմակերպությունից դուրս գալու հավանականությունը:
Զախարովան նշել է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին տալիս է անհրաժեշտ անվտանգություն․
«Կազմակերպության մասին շահարկումներ մենք շատ ենք տեսնում հայաստանյան ԶԼՄ-ներում, տեղեկատվական ռեսուրսներում, երբ համադրվում են բաներ, որոնք չպետք է համադրվեն, երբ ՀԱՊԿ-ի արդյունավետության գնահատականն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հարցերը խառնվում են(որն ունի բոլորովին այլ իրավական բնույթ և կարգավորման բոլորովին այլ ձևեր): Ցավոք, այս թեմաները խառնվում են հասարակական գիտակցությունը մանիպուլյացնելու համար»,-ասել է Զախարովան։