Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Սերգեյ Բագրատյանի կինը ավազի ապօրինի հանք է շահագործում․ «Հետք»

«Հետքը» գրում է․ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր։

Մասիս համայնքի Ռանչպար գյուղից Արաքս գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում՝ Քասախ գետի ափերով պարփակված տարածքում 2023 թ.-ի սկզբից ավազի արդյունահանում է կատարվում։ Արբանյակային լուսանկարների միջոցով երևում է, որ հանքարդյունահանում իրականացում է առնվազն 2023 թ.-ի ապրիլից։

Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ հողամասի սեփականատերը Հուսիկ Բաղդասարյանն է։ Տարածքում ձկնաբուծական տնտեսություն է գործել, որը երկար տարիներ նպատակային նշանակությամբ չի օգտագործվել։ 2022 թ.-ին 64 հա հողատարածքը վարձակալության իրավունքով գրանցվել է «Արարակ» ՍՊԸ-ի անվամբ։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունը 2022 թ.-ի հունիսին ստեղծել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը։ ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը պատկանում են նրան։

Ռանչպար գյուղ մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ ավազի արդյունահանում է կատարվում։ Ավազով բեռնված բեռնատարներ էին դուրս գալիս հանքավայրից։ Տարածքում աշխատում էին ավազ տեսակավորող տեխնիկա և ամբարձիչներ։ Սարքավորումների էլեկտրական սնուցման համար տարածքում ենթակայան էր տեղադրված։

Հանքարդյունահանում սկսելուց առաջ այն նախաձեռնողը պարտավոր է հանքերևակման համար դիմել Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի ՇՄԱԳ փորձաքննություն անցնի։ Դրանից հետո համայնքում պետք է հանրային լսումներ անցկացվեն։ Հանքի պաշարների ուսումնասիրությունից հետո ևս մեկ ՇՄԱԳ փորձաքննություն պետք է իրականացվի, որի դրական եզրակացությունից հետո շահագործողը ստանում է արդյունահանման թույլտվություն (ընդերքօգտագործման իրավունք)։

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում «Արարակ» ՍՊԸ-ի անվամբ ՇՄԱԳ փորձաքննության ո՛չ նախագիծ կա, ո՛չ էլ՝ եզրակացություն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվում է հանքարդյունահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում «Արարակ» ՍՊԸ-ի մասին հիշատակում չկա։ Ի դեպ, ՊԵԿ-ը հայտնաբերել է, որ «Արարակ» ՍՊԸ-ն առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրս գրելու ապրանքներ  է տեղափոխել։

Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրի վարչական ղեկավար Վահան Վարդանյանից փորձեցինք պարզել՝ ինչպե՞ս է իրենց համայնքի տարածքում ավազի հանք գործում՝ առանց ՇՄԱԳ փորձաքննությունների և ընդերքօգտագործման իրավունքի։ Վարչական ղեկավարն ասաց, որ բնակավայրում հանրային լսումներ չեն իրականացվել, հանքարդյունահանման թույլտվություն չկա, իսկ եթե ավազ են արդյունահանել, ապա՝ ընդամենը մի քանի մեքենայով։

Վարչական ղեկավարը հավաստիացրեց, որ ավազի արդյունահանման վերաբերյալ մի քանի անգամ արձանագրություն է կազմվել, ներկայացվել Մասիսի համայնքապետարան։

Հարցին՝ չգիտի՞, որ հանքը պատկանում է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, Ռանչպար բնակավայրի վարչական ղեկավարը պատասխանեց, որ խոսակցություններ լսել է, որ ի թիվս այլ անձանց՝ նաև պատգամավորին է պատկանում հանքը։