Ցանկացած «միջանցք» պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ. ԱՄՆ կոնգրեսական
Ցանկացած «միջանցք» պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը՝ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումների ժամանակ։
Օ՛Բրայենը հավելել է, որ ուժի կիրառումն անընդունելի է. «Այլ ճանապարհներով ստեղծված միջանցքներն արագ արձագանք կստանան և հաջողությամբ չեն պսակվի»,- նշել է նա։