Վաշինգտոնը փորձելու է հասնել նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո
«Ղարաբաղում ներկայումս ռուսական զորքերն են։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի»։ Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը․
«ԱՄՆ-ն, ամրապնդելով իր ներկայությունը, պետք է հասնի նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, գրում է ТАСС-ը։
Օ՛Բրայենի խոսքով՝ խաղաղապահները Արցախում ձախողել են իրենց առաքելությունը․
Պետքարտուղարի օգնականը նշում է՝ ԱՄՆ-ն պատրաստ է այլընտրանք առաջարկել ՌԴ խաղաղապահների փոխարեն։