Այսօր ԱԺ-ում կրկին թեժ է լինելու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այսօր ԱԺ-ում կշարունակվի ՀՀ 2024թ.-ի բյուջեի քննարկումը: Երեկ այն ընդհատվեց կառավարության հետ հարցուպատասխանով: Այսօր ևս ԱԺ-ում կլինեն Նիկոլ Փաշինյանն ու նախարարները:
Եվ հենց բյուջեի քննարկումն է պատճառը, որ այսօրվա կառավարության նիստը հետաձգվել է. սովորաբար կառավարության նիստերը տեղի են ունենում ամեն հինգշաբթի, սակայն այս անգամ այն տեղափոխվել է ուրբաթ: Նախատեսվում է, որ արդեն այսօր բյուջեի քննարկումը կընդհատվի մինչև դեկտեմբեր՝ ԱԺ հաջորդ նստաշրջան:
Այս ընթացքում պատգամավորներն իրենց գրավոր առաջարկները կներկայացնեն պետբյուջեի մասով, իսկ արդեն դեկտեմբերին բյուջեի նախագիծը կդրվի վերջնական քվեարկությանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։