Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումը
Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյանը՝ հայ-ռուսական փոխադարձ ակնկալիքների և հնարավոր քայլերի մասին

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Ռուսաստանի հետ  հարաբերությունների սրումն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Ցավն այն է, որ իրավիճակը սկսում է ընկալվել որպես նորմալ։
Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները։
ՀՀ իշխանությունների համար սա տակտիկական կոմֆորտի վիճակ է, որը նրանց հնարավորություն է տալիս շարունակել հստակ սցենարը։

Իշխանությանն ի հակակշիռ՝ չկա էֆեկտիվ ընդդիմություն, որը հասարակության հետ կկարողանար աշխատել և կձևավորեր Ռուսաստանի հետ հաղորդակցության այլընտրանքային խողովակներ։ Այսօրվա ընդդիմության հին-իներցիոն ձևաչափերը նման մասշտաբային աշխատանքի ներուժ չունեն (ինչը ռուսական կողմը ֆիքսում է)։

Ժամանակակից քաղաքական հայտնի ռեֆորմիստ Յանիս Վարուֆակիսը վերջերս արևմտյան լսարանի առաջ մի հետաքրքիր ձևակերպում էր դրել. այսօրվա աշխարհում կան «non fashionable victims»՝ ոչ մոդայիկ զոհեր, որոնց վրա Արևմուտքը աչք է փակում, և բերում է Արցախի հայերի ու Գազայի արաբների օրինակը, և հակառակը՝ կան արժեքավոր զոհեր, ինչպես Ուկրաինան, որն Արևմուտքի համար «կարևոր» է։
Հայաստանի պետական շահը և պետական մտածողությունը պահանջում են օր առաջ Հայաստանը հանել ոչ մոդայիկ զոհերի ցանկից, ընդհանրապես հանել որևէ կարգի զոհերի ցանկից։ Ռուսաստանի հետ հարաբերությունների այս աննորմալ սրումը մեծացնում է հենց այդ ռիսկը։

Այս պահին հրատապ անհրաժեշտ է տարանջատել ռուս-փաշինյանական հարաբերությունները ռուս-հայկական հարաբերություններից։

Բայց որպեսզի այս բանաձևն աշխատի, կողմերը պետք է ջանք թափեն։ Ռուսաստանը պարզապես պետք է ընդունի սա, իսկ Հայաստանը պետք է ունենա նոր կենսունակ միավորներ, որոնք կձևակերպեն իշխանությունից տարբերվող  տեսակետ, և որը կկարողանա խոսել ռուսների ու նաև՝ սեփական հասարակության հետ։

Մենք պետք է ընդունենք, որ կողմերն ունեն դժվար հարցեր, և պետք է կազմել երկխոսության օրակարգը, որպեսզի սկսենք խոսել-աշխատել, ոչ թե վատացնել հարաբերությունները՝ ի շահ երրորդ կողմի։ Հայ հասարակության մեջ կան հարցեր ռուսական կողմին, բայց դրանք չեն ձևակերպվում և չեն դառնում աշխատանքային օրակարգ։ Իշխանությունը չի անի, իսկ գործող ընդդիմությունը կարծում է, թե Նիկոլի դեմ լինելը ավտոմատ ենթադրում է ռուսների առաջ անլեզու լինել, կես տոն տհաճ բան չասել ու սպասել՝ մինչև փոստատարը Մոսկվայից մի «խաբար» բերի։ 

Այս վիճակը շատ վտանգավոր է պետության համար։ Եվ հասկանալու համար, որ ոչ «խաբարն» է լինելու, ոչ էլ ռուսներն են «խելքի գալու», ուղղակի պետք է ծանոթ լինել տարածաշրջանային պատմությանը։

Իրականությունն այն է, որ մենք ունենք հարցեր, ու պետք է դրանք ձևակերպենք Ռուսաստանի առաջ. ո՞րն է ռուսական կողմի մոտեցումը՝ տասնյակ հազարավոր հայերի՝ Արցախ, իրենց տներ վերադառնալու և այնտեղ անվտանգ ապրելու ուղղությամբ։ Ակնկալում ենք, որ Մոսկվան լուրջ ջանքեր կդնի Բաքվի բանտում պահվող հայ  գործիչների, բոլոր գերիների ազատ արձակման համար։ Եվ վերջապես, Հայաստանն ուզում է տեսնել Ռուսաստանի հստակ երաշխիքները՝ անվտանգության և տարածաշրջանային դեէսկալացիայի հարցում։
Միայն վերջին օրերի հայտարարությունները՝ Մոսկվայից, Վաշինգտոնից, Բրյուսելից, Անկարայից, Բաքվից և Երևանից, վկայում են, որ մենք հայտնվել ենք ուժեղների բախման կիզակետում՝ որպես մի անօգնական ճագար։

Հրատապ լուծման քայլեր

Եթե Հայաստանում և Ռուսաստանում կա գիտակցում, որ այս վիճակն անընդունելի է, և լուծումներ են պետք, ապա կողմերը պետք է անեն քայլեր.

1. Պետք է տարանջատել ռուս-փաշինյանական հարաբերությունները ռուս-հայկական հարաբերություններից։ Սա միակ բանաձևն է, որը կարճաժամկետ կարող է արդյունք տալ։
2. Ռուսաստանը պետք է մշակի Հայաստանի համար նոր առաջարկներ։ Հին բովանդակությունը չի աշխատում, սա արդեն ակնհայտ է։
3. Հայաստանում պետք է արագ ձևավորվեն նոր ձևաչափեր, որոնք ի վիճակի կլինեն ձևակերպելու բարդ հարցերը, դրանք դարձնելու հայ-ռուսական նոր օրակարգ (իշխանությունը չի անելու, գործող ընդդիմությունը չի կարողանալու)։
4. Ռուսահայ էլիտան՝ բիզնես, գիտակրթական, մշակութային և այլն, պետք է դուրս գա ստորացված-վախվորած մի անկյուն քաշվածի կարգավիճակից, որովհետև դա էլ է ժամանակավոր. վաղն ավելի վատ է լինելու»: