Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Հայաստանը պատրաստվում է 326,9 մլն եվրոյի նոր վարկ վերցնել

KfW-ի աջակցությամբ Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի կապալառուի մրցույթ կհայտարարվի
Գերմանական զարգացման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան 400 կվտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացման կապալառու կազմակերպության ընտրության համար առաջիկայում կհայտարարվի միջազգային մրցույթ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Այս փուլում ծրագրի խորհրդատուն՝ ի դեմս «Fichtner GmbH & Co. KG» ընկերության, պատրաստում է կապալառուի ընտրության մրցութային փաթեթը։ Մինչ այդ՝ վերջինս կիրականացնի նաև շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատում։ Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, որից հետո կսկսվի ծրագրի իրականացման շինարարությունը։
Ինչպես հայտնի է, ծրագրի շրջանակներում նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը։ Այն կխթանի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային Հյուսիս-hարավ (ՌԴ-Վրաստան-ՀՀ-ԻԻՀ) փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծի նախապայմաններ` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

Ծրագրի արժեքը, ըստ FICHTNER խորհրդատվական ընկերության նախնական գնահատման, կազմում է 326,9 մլն եվրո, որի 10 տոկոսը վրացական կողմի մասնաբաժինն է:

Նախագիծը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով։ Առաջին փուլը ներառում է Այրումում փոխակերպիչ կայանի և մինչև վրացական սահման՝ շուրջ 8 կմ երկարությամբ 500 կՎ օդային գծի կառուցումը: Երկրորդ փուլը ընդգրկում է Դդմաշենում 400 կՎ մեկ ավտոտրանսֆորմատորով նոր ենթակայանի և երկշղթա հենարաններով 400 կՎ միաշղթա օդային գծի կառուցումը, ինչը թույլ կտա ապահովել 350 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի փոխանակում: Հաջորդ փուլում Այրումում կտեղադրվի երկրորդ փոխակերպիչ մոդուլը, կկառուցվի 400 կՎ օդային գծի երկրորդ շղթան և Դդմաշենի ենթակայանում կտեղադրվի երկրորդ ավտոտրանսֆորմատորը՝ 700 ՄՎտ հզորություն ապահովելու համար:

Ելնելով շուկայի և տարածաշրջանային համագործակցության պահանջներից՝ վերջին փուլում նախատեսվում է հաստատուն հոսանքի ներդիրի երրորդ մոդուլի կառուցում, ինչը թույլ կտա գծի հզորությունը հասցնել 1050 ՄՎտ-ի։

Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի առաջին երկու փուլերի իրականացումը գնահատվում է շուրջ 188,2 մլն եվրո։ Դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խնդիրը հիմնականում լուծված է։ Այդ նպատակով 2014-2015թթ. ստորագրված երեք վարկային համաձայնագրերի շրջանակներում 168 մլն եվրո է հատկացրել KfW բանկը։ 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրվել Եվրոպական Ներդրումային Բանկի հետ։ Ակնկալվում է ևս 10 մլն դրամաշնորհային ներդրում՝ Եվրամիության Հանձնաժողովի կողմից։

Ծրագրի առաջին երկու փուլերը նախատեսվում է իրականացնել զուգահեռ։ Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, համաձայն որի, էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին։ Նախատեսվում է այն ավարտին հասցնել մինչև 2018թ. վերջ: