Ինչպես նախկինում, հիմա ևս, մենք աջակցելու ենք Ադրբեջանին՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգով․ Յաշար Գյուլեր
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու նոր հնարավորություն է բացվել։ Ինչպես հաղորդում է APA-ն՝ այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Ինչպես նախկինում, հիմա ևս, մենք աջակցելու ենք Ադրբեջանին՝ առաջնորդվելով «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգով»,-ասել է նա։